‘Ֆյուլեն մտահոգություն է հայտնում Հայաստանում բռնությունների կապակցությամբ’

1029

«Ազատություն» ռադիոկայանը հայտնում է, որ Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն այսօր խորը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Հայաստանում քաղաքացիական ակտիվիստների և իրավապաշտպանների դեմ իրականացված բռնությունների կապակցությամբ:

Արևելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների հետ համատեղ ասուլիսում Շտեֆան Ֆյուլեն նշեց, թե ցանկանում է բոլորի ուշադրությունը հրավիրել բռնության դեպքերի առիթով Եվրամիության պատվիրակության՝ այսօր տարածած հայտարարության վրա:

«Մենք խորը մտահոգություն ենք հայտնել վերջին միջադեպերի կապակցությամբ և կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին արագ և համոզիչ քայլեր ձեռնարկել, առանց հապաղելու հանցագործներին պատասխանատվության ենթարկելու համար», — ընդգծեց Շտեֆան Ֆյուլեն:

Նախորդ հոդվածը‘Լ.Զուրաբյանը կոչ արեց միանալ քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի համար ստորագրած երաշխավորագրին. (Տեսանյութ) ‘
Հաջորդ հոդվածը‘Այսօր 2pac-ի մահվան 17-րդ տարելիցն է (Տեսանյութ)’