‘Ֆյուլեն ողջունում է ԵԱՀԿ ջանքերը՝ ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ’

746

Նոյեմբերի 25-ին ԵՄ ընդլայնման եւ հարեւանության եվրոպական քաղաքականության գծով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն Բրյուսելում հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերի հետ: Ինչպես հաղորդում է 1NEWS.AZ-ը, հանդիպման ընթացքում քննարկվել են կազմակերպությունների միջեւ համագործակցության հետագա ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաեւ վերջին իրադարձությունները երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջաններում:

Շտեֆան Ֆյուլեն երախտագիտություն է հայտնել ԵՄ հարեւան տարածաշրջաններում ԵԱՀԿ կարեւոր դերի համար: Նա նաեւ ողջունել է ԵԱՀԿ ջանքերը Վրաստանի, Մոլդովայի եւ Լեռնային Ղարաբաղի սառեցված հակամարտությունների կարգավորման ուղղությամբ: 

 

Նախորդ հոդվածը‘Մեքենան հայտնվել է ձորում. կան տուժածներ’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը կմասնակցի Վիլնյուսյան գագաթնաժողովին. ԵՄ’