‘Ֆյուլե. Հայաստանի հետ Վիլնյուսում վիզային ռեժիմի դյուրացման վերաբերյալ համաձայնագիր կստորագրվի’

1296

Վիլնյուսում «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի ընթացքում կարելի է սպասել Հայաստանի հետ ռեադմիսիայի և վիզային ռեժիմի դյուրացման վերաբերյալ համաձայնագրի ստորագրում, հոկտեմբերի 4-ին Քիշնևում հայտարարել է Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

«ԵՄ-ն ակնկալում է Ասոցացման համաձայնագիր ու Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման վերաբերյալ համաձայնագիր ստորագրել Ուկրաինայի հետ, նույն համաձայնագրերը նախաստորագրել Մոլդովայի և Վրաստանի հետ, ռեադմիսիայի և վիզային ռեժիմի դյուրացման վերաբերյալ համաձայնագիր ստորագրել Հայաստանի ու Ադրբեջանի հետ»,- Ֆյուլեի խոսքերն է մեջբերում «Արմինֆո» գործակալությունը:

Նշենք, որ Հայաստանը 3 տարի բանակցություններ է վարել ԵՄ հետ`Ասոցացման համաձայնագիրն ստորագրելու նպատակով: Սակայն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահի հետ բանակցություններում հայտարարել է Մաքսային միությանը միանալու և հետո Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու` Երևանի մտադրության մասին, ինչից հետո եվրապաշտոնյաները հայտարարել են, որ ՄՄ-ն ու Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտին հակասում են միմյանց:

Նախորդ հոդվածը‘Անցած շաբաթ Հայաստանի բանկերի դոլարային վարկերը 52 տոկոսով ավելացել են’
Հաջորդ հոդվածը‘Շավարշ Կարապետյանը կլինի Սոչիի օլիմպիական խաղերի տասը ջահակիրներից մեկը’