‘Ֆոսթերը հաղթեց «Լիվերպուլին»’

794

Անգլիայի առաջնության 26-րդ տուրի վերջին խաղում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ ընդունեց «Վեստ Բրոմվիչին» եւ անակնկալ պարտություն կրեց: Մերսիսայդցիները մեծ առավելություն ունեին խաղի ամբողջ ընթացքում, սակայն պարզապես ֆանտաստիկ հանդիպում անցկացրեց հյուրերի դարպասապահ Բեն Ֆոստերը: Վերջին մի քանի հրաշք սեյվի հեղինակ դարձավ, ինչպես նաեւ ետ մղեց Սթիվեն Ջերարդի 11 մետրանոց հարվածը:

Փոխարենը «Վեսթ Բրոմվիչը» խաղավերջում բաց չթողեց իր հնարավորությունները եւ երկու գոլ խփեց՝ 2:0: Այս հաղթանակից հետո «Վեսթ Բրոմվիչը» շրջանցեց «Լիվերպուլին»

Անգլիայի առաջնություն, 26-րդ տուր

«Լիվերպուլ» — «Վեսթ Բրոմվիչ»` 0:2

Գարետ Մաքաուլի, 81, Ռոմելու Լուկակու, 90+1

Նախորդ հոդվածը‘Էպոսագետ. Հենց թվերը նկարեն ու դիտորդները գնան՝ ինձ կձերբակալեն’
Հաջորդ հոդվածը‘Նեթանյահու. Իրանի նոր ցենտրիֆուգները մեկ երրորդով կարագացնեն միջուկային զենքի ստեղծումը’