‘Ֆոտոռոբոտից դժգոհ հանցագործը ոստիկաններին է ուղարկել իր սելֆին’

1236

ԱՄՆ Օհայո նահանգի Լայմա քաղաքի ոստիկանությունը հետախուզման մեջ գտնվող տղամարդուց սելֆի է ստացել, որը պետք է փոխարինի մինչ այդ ոստիկանության բաժնում արված ֆոտոռոբոտին: 45-ամյա Դոնալդ «Չիպ» Պյուն ոստիկաններին է ուղարկել սելֆին` այսպիսի գրությամբ. «Այս լուսանկարն ավելի լավն է, քան այն սարսափելին»:

Զավեշտն այն է, որ ոստիկանությունը ֆեյսբուքի միջոցով հայտարարել է, թե «այս լուսանկարը մեզ է ուղարկել անձամբ պարոն Պյուն, եւ մենք շնորհակալ ենք նրան օգնության համար, բայց այժմ, մենք ավելի շնորհակալ կլինեինք, եթե նա ներկայանար ոստիկանություն` իրեն ներկայացված մեղադրանքների վերաբերյալ խոսելու համար»:  

 

 

Նախորդ հոդվածը‘Գծատեր Տարոն Մարգարյանը դժգոհ է տրանսպորտի աշխատանքից’
Հաջորդ հոդվածը‘Մեսսի. «Կնախընտրեի հինգ «Ոսկե գնդակի» փոխարեն ունենալ աշխարհի չեմպիոնի մեկ տիտղոս»’