‘Ֆորին-օֆիսը մտահոգված է Ռուսաստանում ժողովրդավարության վիճակով’

2053

Կիրակի օրը պետդումայի ընտրությունների կապակցությամբ ԵԱՀԿ զեկույցի հրապարակումից հետո  Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը, որն այժմ ղեկավարում է Լոնդոնի նախկին քաղաքապետ Բորիս Ջոնսոնը, մտահոգություն է հայտնել Ռուսաստանում քաղաքացիական ազատւթյունների պահպանման առիթով:

Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը եզրակացրել է, որ Կրեմլի կոշտ վերահսկողությունը ԶԼՄ-ների և քաղաքացիական հասարակության նկատմամբ, ընդհանուր առմամբ՝ բացասաբար է ազդել ընտրությունների վրա:

Բրիտանիան, ինչպես նաև Եվրամիությունը և ԱՄՆ-ը, չի ճանաչել ընտրությունների օրինակարգությունը Ռուսաստանի կողմից անեքսիայի ենթարկված Ղրիմում: «ԵԱՀԿ-ն Ղրիմում չի հետևել ընտրական գործընթացին: Ղրիմի անեքսիան 2014 թ. մարտին անօրինական էր ու ոչ օրինակարգ և այդպիսին է մնում մինչ օրս»,- ընդգծել են բրիտանական դիվանագիտական գերատեսչությունում:

Կիրակնօրյա ընտրությունների արդյունքներով «Միացյալ Ռուսաստան» կուսակցությունը սահմանադրական մեծամասնություն է ստացել նոր Դումայում՝ ընտրողների 48 %-ի մասնակցության արդյունքում:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆ ԵՒ ԱԶԱՏՈՒԹԻՒՆ. Խոհ՝ Հայաստանի Անկախութեան 25-ամեակի առթիւ’
Հաջորդ հոդվածը‘Ղրղզստանի նախագահն առողջական վիճակի կապակցությամբ արձակուրդ է վերցրել’