‘«Ֆորտունա»-«Բորուսիա»` 1:1. Մխիթարյանը մասնակցել է հանդիմանը (տեսանյութ)’

1012

Գերմանիայի ընթացիկ առաջնության երկրորդ հատվածին նախապատրաստվելու շրջանակում Դորտմունդի «Բորուսիան» երեկ ընկերական հանդիպում անցկացրեց Դյուսելդորֆի «Ֆորտունայի» հետ:

«Էսպրիտ Արենա» մարզադաշտում կայացած խաղում գրանցվեց թիմերը մեկական գոլ խփեցին: 41-րդ րոպեին «Ֆորտունայի» կազմում աչքի ընկավ 20-ամյա հարձակվող Յոել Պոխյանպալոն, իսկ «Բորուսիայի» կազմում պատասխան գոլը 81-րդ րոպեին Յակուբ Բլաշչիկովսկին` իրացնելով 11 մետրանոց հարվածը:

Երկարատև բացակայությունից հետո խաղադաշտ վերադարձավ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Դեկտեմբերին ստացած ազդրի վնասվածքից ապաիքնվելուց հետո Մխիթարյանը երեկ էր վերսկսել մարզումներն ընդհանուր խմբում, իսկ այսօր Յուրգեն Կլոպը նրան խաղադաշտ դուրս բերեց 73-րդ րոպեին`  Կևին Գրոսկրոյտցի փոխարեն:

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնան» ջախջախեց «Էլչեին» (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ռոնալդուն ներողություն է խնդրել Էդիմարից (տեսանյութ)’