‘Ֆուտբոլային գնդակով ճանապարհորդը վրաերթի զոհ է դարձել’

894

ԱՄՆ-ի Սիեթլ քաղաքի բնակիչ Ռիչարդ Սվենսոնը, որը մտադիր էր գնդակ վարելով հասնել մինչեւ Բրազիլիա, այս գիշեր վրաերթի զոհ է դարձել:

42-ամյա Սվենսոնը մայիսի 1-ին դուրս է եկել տանից եւ ցանկացել մեկ տարվա ընթացքում՝ 11 երկրների միջով, գնդակով 16 հազար կիլոմետր ճանապարհ անցնել մինչեւ բրազիլական Սան-Պաուլու քաղաքը, որտեղ 2014թ. ամռանը տեղի է ունենալու ֆուտբոլի աշխարհի առաջնությունը:

Սակայն նրա հաջողվել է անցնել ընդամենը 400 կիլոմետր: Օրեգոն նահանգում, Լինկոլն քաղաքի մոտ Սվենսոնին վրաերթի է ենթարկել ավտոմեքենան: Ավելի ուշ նա հիվանդանոցում մահացել է:

Սվենսոնի այս յուրահատուկ ակցիան կազմակերպվել էր բարեգործական նախագծի շրջանակներում, որի մասնակիցները աղքատ երկրների երեխաներին բարձրորակ ֆուտբոլային գնդակներ պետք է նվիրեին:

Նախորդ հոդվածը‘Կայացավ ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի երկրորդ գրքի շնորհանդեսը՝ ցմահ ազատության մասին ‘
Հաջորդ հոդվածը‘«Գազի թանկացումը իրականացվում է Սերժ Սարգսյանի հորդորով` հանրապետությունում տիրող գաղջ մթնոլորտը նվազեցնելու նպատակով»’