‘Ֆուտբոլային գործակալի կարծիքով, Մխիթարյանը կարող է հայտնվել «Անժիում»’

829

Հայտնի ֆուտբոլային գործակալ Վլադիմիր Աբրամովը կարծիք է հայտնել, թե ինչպես կարող է ընթանալ Հայաստանի հավաքականի եւ «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի կարիերան:

«Մխիթարյանը, եթե ձգտում է հեռանալ, ապա, ամենայն հավանականությամբ, կհայտնվի «Անժիում»: Բայց, հնարավոր է, նաեւ` «Զենիթում»: Ծայրահեղ դեպքում` ԲԿՄԱ-ում:

Եթե նրան ձեռք բերի «Սպարտակը», ապա քննադատության ալիք կբարձրանա, որ «Սպարտակը» հայկական թիմ է դարձել: Չեմ ցանկանում դրա վրա ստվեր նետել»,- Աբրամովի խոսքն է մեջբերում Sports.ru-ն:

Հիշեցնենք, որ երեկ Երեւանում ուսանողների հետ հանդիպման ժամանակ Մխիթարյանը հայտարարել է, որ այս մրցաշրջանի ավարտից հետո մտադիր է լքել «Շախտյորը»:

Նախորդ հոդվածը‘Վահե Հովհաննիսյան. Անհրաժեշտ է, որ Երևանը վարակվի փոփոխությունների գաղափարով’
Հաջորդ հոդվածը‘Կոնգրեսի նախընտրական ցուցակը հայտնի է ‘