‘Ֆուտբոլային մեծ տոնին մնացել է 2 օր . Հավաքականների վախերը’

1416

Ընդամենը 2 օր հետո մրցավարի սուլիչը մարզադաշտ կհրավիրի աշխարհի լավագույն ֆուտբոլի հավաքականներին և կսկսվի կենաց ու մահու պայքարը՝  առաջնության հաղթողի կոչումը նվաճելու համար: Ինչպե՞ս են հավաքականներն աընդառաջ գնում այս մեծ մրցաշարին, ի՞նչ զգացումներ ունեն «մարտից» ընդամենը 2  օր առաջ:

 

Նշումներ .

 

Ինչպես դիմավորես Աշխարհի առաջնությունը

 

Հավաքական. Բրազիլիա
Վախ. Անհաջողություն առաջին խաղում 

 

Բրազիլիայի հավաքականը, միայն վերջերս ձևավորված ավանդույթի համաձայն, որպես ընդունող երկիր,  Խորվաթիայի հետ խաղով աշխարհի առաջնությունը կհայտարարի բացված: Հասկանալի է, որ Պենատկամպիոներները կցանկանան  մրցաշարն սկսել հաղթանակով:  Իսկ դրա համար հազար ու մի պատճառ կա, բայց դրանցից մեկի համար Սկոլարիի սաները պետք է կենաց ու մահու պայքար մղեն:

 

Վերջին 20 տարիների ընթացքում այն թիմերը, որոնք չեն կարողացել հաղթել բացման խաղերում, ոչ մի հաջողության չեն հասել տվյալ առաջնությունում: Ավելին, միայն այդպիսի թիմերից մեկը կարողացավ հաղթահարել  խմբային փուլը: 2010 թվականին Մեքսիկայի հավաքականը բացման  խաղում ոչ  ոքի (1:1) խաղաց  Հարավաֆրիկյան Հանրապետության ընտրանու հետ և, ի տարբերություն տանտերերի, դուրս եկավ 1/8 եզրափակիչ: Սակայն այստեղ պարտվելով Արգենտինային՝ լքեց Մունդիալը:  

 2006 թվականին Կոստա Ռիկայի հավաքականը պարտվեց Գերմանիային և այդպես էլ մինչև խաղաշրջանի ավարտը չկարողացավ հավաքել անգամ մեկ միավոր: Պետք է նշել, որ այդ ժամանակ Բունդեսթիմը տնային առաջնությունը բավական հաջող անցկացրեց՝ գրանցելով բավական արժանապատիվ արդյունք՝ բրոնզե մեդալ:

 

Ֆրանսիայի հավաքականը՝ Ռոժե Լամերի գլխավորությամբ, սկսեց իր համար ձախողված Մունդիալը -2002-ը Սենեգալի հետ ամոթալի պարտությունից: Երեք գույնանիների համար այդ մրցաշրջանը համարվեց պատմության մեջ ամենաանհաջողվածներից. այդ ժամանակ խմբային փուլում Ֆրանսիան ոչ մի գոլ չխփեց և հավաքեց ընդամենը մեկ միավոր՝ շնորհիվ Ուրուգվայի հետ հանդիպման ժամանակ գրանցված ոչ ոքիի: 

Բրազիլիան արդեն բախտ ունեցել է բացելու Աշխարհի առաջնութունը: 1998-թ. Ֆրանսիայում այն ժամանակ դեռ «կվադրոկամպիոներները» Շոտլանդիայի հավաքականին հաղթեցին 2:1 հաշվով և իրենց ելույթներն ավարտեցին միայն եզրափակչում՝ պարտվելով Ֆրանսիային: Իսկ ահա Շոտլանդիան այս մրցաշարն ավարտել է՝ զբաղեցնելով իր խմբում վերջին տեղը և ոչ մի հնարավորություն չի ունեցել փլեյ-оֆֆ դուրս գալու:

 

Ամերիկյան առաջնությունում, որին մասնակցում էր 32 հավաքական, Գերմանիայի հավաքականը մեկնարկային հանդիպման ժամանակ հաղթեց Բոլիվիայի թիմին: Արդյունքում՝ Գերմանացիներն իրենց խմբում զբաղեցրին առաջին տեղը, իսկ բոլիվիացիները՝ վերջին:.

 

Անկասկած, պետք չէ շատ լուրջ ուշադրություն դարձնել այս փաստերին, սակայն իրականությունն այն է, որ մեկնարկային խաղում անհաջողության մատնված թիմը, այդպիսին մնում է ողջ առաջնության ընթացքում: Եվ այս հիշողությունը դեռ կենդանի է: 

 

Կանխատեսելի հաջորդականություն

 

Հավաքական՝ Ֆրանսիա
Վախ՝ բախտները չի բերի

 

Աշխարհի առաջնություններում ֆրասիացիների հաջող ելույթներին հաջորդում են ձախողումները, որոնք  շարունակվում են արդեն չորս Մունդիալների ընթացքում: Այսպես, սկսած 1998-թվականից երեքգույնանիները բաց չեն թողել ոչ մի առաջնություն: Այս ժամանակահատվածում  նրանք  երկու անգամ նվաճել են մեդալների հավաքածուներ և երկու անգամ էլ խմբից դուրս չեն եկել: 

Չմասնակցելով 1990 և  1994 թվականների առաջնություններին, Ֆրանսիան 1998թվականին արդեն հաստատ պետք է մասնակցեր: Այն անցկացվում էր Ֆրանսիայում: Էմե ժակի հավաքականի  հետ մեծ հույսեր էին կապում տնային առաջնությունում: Ընտրանին արդեն հասել էր  Եվրո-96-ի եզրափակիչ, բոլոր ֆուտբոլիստների, այդ թվում նաև ներկայիս մարզիչ Դիդյե Դեշամի համար այդ առաջնությունն իրենց կարիերայում առաջինն էր: Արդյունքը՝ 7 հաղթանակ, որոնցից միայն մեկն էր պենալների շարքից, և այդքան ցանկալի հաղթական ավարը: 

Ռոժե Լամերի՝ հավաքականի մարզիչ դառնալը оգտակար եղավ Ֆրանսիայի ընտրանու համար. Եվրո-2000-ի հաղթողները հենց նրանք եղան: Իսկ ահա աշխարհի առաջնությունները Հարավային Կորեայում և Ճապոնիայում Ֆրանսիայի համար ուղղակի ձախողվեցին: Վերջին տեղը շատ հասարակ քառյակում՝ Սենեգալից, Դանիայից և Ուրաուգվայից հետո:Սա դեռ քիչ էր, ինչեր ասես, որ չեղան նաև  2010 թվականին:.

Եվրո-2008-ի անհաջող ելույթներից հետո, որը մեկնաբանվում էր թիմի վերակառուցումով (վետերանները հեռացել էին, եկել էին նորերը), աֆրիկյան առաջնությունը ֆրանսիացիներին ինչ-որ հույս ներշնչում էր: Սակայ իզուր: Այստեղ ևս վերջին տեղը խմբային փուլում:  

Ելնելով այս զվարճալի հաջորդականությունից, որի համաձայն յուրաքանչյուր երկրորդ առաջնությունը ֆրանսիացիների  համար անհաջող է, և համապատասխանաբար հաջորդ երկուսը՝ հաջողված, պետք է ենթադրել, որ Բրազիլիայի Մունդիալը Դիդյե Դեշամի թիմի համար պետք է  հաջող լինի: Այն խմբից, որտեղ գտնվում են ֆրանսիացիները, դուրս չգալը շատ ամոթալի ձախողում կլինի: 

.

 Բոլոր  հաղթանակները  նույն  երկիրը չեն գնում

 

Թիմ. Իսպանիա
Վախ՝ Չեմպիոների լիգայում իսպանական թիմի հաղթանակը

 

 Այն բանից հետո, երբ Չեմպիոների լիգայի եզրափակիչ դուրս եկան  երկու իսպանական թիմեր, ֆուտբոլային վիճակագրության սիրահարներին պարզ դարձավ, որ աշխարհի առաջնությունը չի խոնարհվի Իսպանիայի առաջ:  Բանն այն է, որ եթե նայենք պատմությանը, ապա կտեսնենք, որ Աշխարհի գավաթը իսպանացիները չեն նվաճել հենց այն տարին, երբ Պրեմիեր լիգայի ներկայացուցիչը դարձել է Եվրոպայի լավագույն թիմ:

Եվս մի նշանակալի փաստ, որը հաստատ չի ուրախացնի Իսպանիայի հավաքականի երկրպագուներին Աշխարհի առաջնության նախоրյակին:  2014-թվականին, ինչպես և  2006-ին բոլոր եվրոպական ակումբային ավարները մեկնեցին Իսպանիա: 2006 թվականի Գերմանիայի աշխարհի առաջնությանը «Ֆուրիա Ռոխա», ով ղեկավարում էր երջանկահիշատակ Լուիս Արագոնեսը, վստահորեն հաղթահարելով ընտրական փուլը, 1/8 եզրափակչում պարտություն կրեց Ֆրանսիայից՝1:3 հաշվով:

Եվրոպայի և աշխարհի առաջնություններում Իսպանիան ընդհանոր առմամբ հաղթել է չորս անգամ: Սակայն, ոչ մի անգամ դա չի եղել այն տարին, երբ «ֆուրիայի» կապիտանը գավաթը բարձրացրել է գլխից վեր: 

 

Սեփական տարածքը պետք է պաշտպանել 

 

Հավաքական. Ամերիկյան հավաքականներ
Վախ. Առաջնությունն Հին աշխարհից դուրս 

 

Տասներկուամյա ընդմիջումից հետո, ամենագլխավոր ֆուտբոլային մրցաշարը վերադառնում է ամերիկյան հող: Այն ժամանակներից արդեն մի ամբողջ սերունդ է մեծացել, երբ Մունդիալն ընդունում էր Ատլանտյան оվկիանոսից դեպի Եվրոպա ընկած երկիրը՝ ԱՄՆ-ն: Վերջին անգամ այստեղ Աշխարհի առաջնությունը տեղի է ունեցել 1994 թվականին: 

Ընդհանուր առմամբ՝ Հյուսիսային և Հարավային Ամերիկաների ողջ ֆուտբոլային պատմության ընթացքում 7 աշխարհի առաջնություն է անցկացվել և ոչ մի մրցաշարում հաղթող չի դարձել եվրոպական հավաքական: 5 անգամ եվրոպացիները եզրափակիչ են դուրս եկել և  նույնքան անգամ էլ պարտվել են:. 

Ավելին՝ եղել են դեպքեր, երբ կիսաեզրափակչի մասնակիցների  75% -ը եվրոպացի է եղել, սակայն հաղթողներ դարձել են ամերիկացիները: Կհաջողվի արդյո՞ք եվրոպացիներից որևէ  մեկին խախտել այս ավանդույթը: Ամերիկյան հավաքականները ոչ միայն մոտիվացիա ունեն՝ պաշտպանել իրենց տարածքը եկվորներից, այլև որպեսզի չեմպիոնական տիտղոսներով հավասարվեն եվրոպացիներին:

 

Առաջին մարտն ամենադժվարն է 

 

Հավաքական, Բոսնիա և Հերցոգովինա
Վախ՝ առաջին անգամ Մունդիալում

 

Առաջին անգամ մասնակցել նման խոշոր մրցաշարի և պատվաբեր է, և պատասխանատու: Բրազիլական մրցաշարում միակ թիմը, որը դեռ հանդես չի եկել Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում, Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականն է:.

Նորագույն պատմությունը ցույց է տալիս, որ Սաֆետ Սուշիչի հավաքականից պետք չէ  վախենալ.առաջնության նորեկները այնքան էլ հաջող չեն խաղում ընկերական և ստուգողական խաղերում:

Մունդիալների պատմության մեջ եղել են նորեկներ, որոնք ոչ միայն հաջող են հանդես եկել այլև նվաճել են մեդալներ, ինչպես  оրինակ  Պորտուգալիայի, Սենենագալի, Խորվաիայի հավաքականները: Այնպես, որ Բոսնիան և Հերցոգովինան  բոլոր փաստարկներն ունեն գոնե ծայրահեղ դեպքում չձախողվելու: Սաֆետ Սուշիչի թիմն անվանում են Աշխարհի առաջնության  հնարավոր. «սև ձիուկ»-ը, և նա պետք է պաշտպանի այդ կոչումը՝ չխախտելով աշխարհի առաջնությունների  դեբյուտանտների հաջող ելույթների վիճակագրությունը:

 

Maracanaço-ի վախը

 

Հավաքական. Բրազիլիա
Վաղ՝ պարտվել տնային առաջնությունում

 

Յուրաքանչյուր բրազիլացի գերազանց տեղեկացված է  լեգենդար եզրափակչում տեղի ունեցած իրադարձությունների մասին, որոնք պատմության մեջ են մտել Maracanaço անվանմամբ: 1950 թվականին «Մարականա» ստադիոնում, 200 հազար երկրպագուների ներկայությամբ, Բրազիլիան զիջեց Ուրուգվային և տանուլ տվեց տնային առաջնությունը:

 

Բոլորն էլ հրաշալի հասկանում են, թե ինչպիսին  է ֆուտբոլի հանդեպ վերաբերմունքը Բրազիլիայում: Թեև տաբեր տիպի բողոքի ցույցերի, աշխարհի առաջնությանն այստեղ անհամբերությամբ են սպասում: Ճնշումը «սելեսաո»-ի վրա տնային այս առաջնությունում ահռելի է, և անհաջողությունը շատ ցավագին կլինի բոլորի համար:.

 

Աշխարհի առաջնությունների պատմության մեջ 6 անգամ հաղթողներ դարձել են տանտերերը: ԱռայժմԲրազիլիայն այդ ցուցակում չկա…

Նախորդ հոդվածը‘Երևանի մի շարք վարչական շրջաններում ջուր չի լինի’
Հաջորդ հոդվածը‘Բելառուսի ՊԱԿ-ը տեղեկացրել է ինքնաթիռ առևանգելու փորձի մասին’