‘Ֆուտբոլային մեծ տոնից 1 oր առաջ. Աշխարհի լավագույն հավաքականների մականունները’

1598

 

Աշխարհի առաջնությանը մնացել է ընդամենը 1 oր: Մոլորակի բնակչությունը մեկ ամիս շարունակ կունենա  իրարամերժ զգացումներ. սպասումների հոգնատանջ րոպեները,  հիասթափություններն ու հաղթանակները նոր իմաստ կհաղորդեն մարդկանց առoրյային: Արդեն վաղվանից  աշխարհի ցանկացած անկյունում կհնչեն աշխարհի ուժեղագույն հավաքականների անունները: Հավաքականներ, որոնց երկրպագուները սիրով  մականուններ են շնորհել; Իսկ ի՞նչ մականուններ ունեն ուժեղագույնները և ի՞նչ են դրանք նշանակում:

Նշումներ

Բրազիլիա՝ Celecao

Բրազիլիայի հավաքականը կրում է մի քանի հպարտ անուն: Մունդիալի այս տարվա տանտերերը մոլորակի միակ թիմն են, որոնք  բաց չեն թողել ոչ մի աշխարհի առաջնություն: Միևնույն ժամանակ, սա առաջին հավաքականն է, որը վաստակել է պենտակամպիոներների կարգավիճակ, այսինքն՝ աշխարհի հնգակի չեմպիոններ: Այս հաղթանակների համար բրազիլացիները ստացել են Celecao մանկանունը, որը նշանակում է «Ընտրյալներ»:

Բրազիլացիների ավանդական գույներն են վառ դեղինը, ինչի շնորհիվ ֆանատները նրանց տվել են  նաև Canarinho անունը, այսինքն՝ փոքր երգող թռչուներ: Տեխնիկապես  զարգացած ֆուտբոլիստները, ում խաղը  որոշակիորեն  նմանվում է ազգային պարին, ստացել են նաև Samba kings անունը, որը թարգմանաբար նշանակում է «Սամբայի արքաներ»: Ի դեպ, այդպես են անվանում նաև նրանց, ովքեր սիրում են տոնել խփած գոլն այդ կրակոտ պարով ( գործնականում այդպես են վարվում բրազիլացի բոլոր առաջատար ֆուտբոլիստները):

Մեքսիկա՝  El Tricolor

 

Մեքսիկացիներն աշխարհի առաջնություններին մասնակցել են 14 անգամ: Սա ամենամեծ ցուցանիշն է այն հավաքականների շարքում, ովքեր երբևիցե  չեն հաղթել Մունդիալում:Այս հավաքականի լոգոյի վրա հպարտ արծիվն է: Մեքսիկան ունի խորհրդանիշներ, որոնք հայտնի են ողջ աշխարհում՝ սոմբրերոն և պոնչոն, գիտարը,կակտուսը, տեկիլան, ցլամարտը և  Dia de los muertos (մահացածների оրը)՝ իրեն համապատսախան  ասարսափեցնող դիմակահանդեսով:
Թեև այս ամենին, Մեքսիկայի հավաքականի մականունը կապված է բացառապես երկրի դրոշի գույների հետ. El Tricolor կամ կրճատ՝ El Tri, то, այսինքն՝ «երեքգույնանիներ»: Երկրորդը մականունը մարզաշապիկի հիմնական գույնն է խորհրդանշում՝ La Verde («Կանաչ»):

Իսպանիա՝ La Furia roja

 

Իր լեգենդար մականունը՝ La Furia roja, այսինքն՝ «Կարմիր ֆուրիյա» իսպանական թիմը ձեռք է բերել դեռևս  1920-թվականին՝ Անտվերպենեի Оլիմպիական խաղերից հետո: Այդ ժամանակ, իսպանացիները նվաճել են  оլիմպիադայի  արծաթե մեդալներ: Ի դեպ, այդ պարգևին նրանք արժանացել են, կարելի է ասել, գրեթե պատահաբար:
Եզրափակչում խաղացել են Բելգիան և Չեխոսլավակիան: Դեռևս խաղից առաջ, չեխերը կասկածել են դատավորին, իբր նա կարող է կանխակալ վերաբերմունք ցույց տալ: Ֆանատների խումբը երկրպագում էր մրցաշարի տանտերերին: Միևնույն ժամանակ,  30-րդ րոպեում բելգիացիները հաղթում էին  2:0 հաշվով: Չկարողանալով տանել այս «ամենաթողությունը», Չեխոսլավակիայի հավաքականըը 40-րդ  րոպեից հետո լքել է մարզադաշտը, որից հետո որակազրկվել: Բելգիյան դարձել է ոսկե մեդալակիր, իսկ Իսպանիան ու Նիդեռլանդները պայքարել են մյուս տեղերի համար:
Մինչև այդ оրն իսպանացիներին մեծարում էին պարզապես La Roja («Կարմիր») բառով, այնուհանդերձ, արդեն հիշյալ Оլիմպիադայում հավաքականն  սկսել էր խաղալ այն ոճով, որն այսоր մեզ հայտնի է «տիկի-տակա» անվանումով:  Դրանից հետո, Իսպանիայի հավաքականն սկսեցին անվանել հին հռոմեական վրեժի աստծու անունով՝ ներկած կարմիր գույնով:

Հոլանդիա՝ Oranje

 

Oranje («Նարնջագույններ)՝ հոլանդացիների այս մականունը պարզ է ու հասարակ:  Հենց այս գույնն է Հոլանդիայի հավաքականը դարձնում ամենավառը Մունդիալի բոլոր մասնակիցների մեջ:  Շնորհիվ մեկ այլ խաղաոճի՝  տոտալ ֆուտբոլի, որը հոլանդացիներն են հիմնադրել, թիմն ունի մի ուրիշ մականուն ևս «Մեխանիկական Նարինջ»՝ Էնթոնի Բյոնրջերսի համանուն վեպի մոտիվներով: Եվ, վերջապես նավ-ուրվականը՝  «Թռչող հոլանդացին» Նիդեռլանդների հավաքականին պարգևել է ևս մի վառ անուն: 

Չիլի՝ La Roja

Իսկ ահա չիլիացիները կրում են իսպանացիների հին անունը՝ La Roja («Կարմիր թիմ»): Այս երկրում պաշտոնական լեզուն իսպաներենն է (ինչպես,  ի դեպ, լատինական Ամերիկայի երկրների մեծ մասում): Չիլիի հավաքականի մարզաշապիկները նույնպես կարմիր են:
Հարձակվողական ոճի համար, որն այնքան սիրում են չիլիացիների երկրպագուները, նրանց նաև անվանում են El Equipo de Todos, այսինքն՝ «Բոլորի թիմը»:

Ուրուգվայ՝ La Celeste

Հարավամերիկյան  «Բի-կամպիոներին» անվանում են երկու մականունով: Առաջինը  ռոմանտիկ La Celeste-ն («Երկնակապույտ) է, որը կապված է խաղային մարզաշապիկի գույների հետ: Ուրուգվայի դրոշը կազմված է կապույտ և սպիտակ շերտերից, որոնք միմյանց խառնելով կարելի է ստանալ բաց երկնագույն:  
Երկրորդ անունը կապված է ոչ այնքան հաճելի հիշողությունների հետ: Այս հավաքականը անվանում են նաև  Los Charruas («Չարուա»), որը այստեղ բնակություն հաստատած հնդիկ ցեղերից մեկի անունն է: Այս ցեղախումբն  իսպանական զավթիչների կողմից ամբողջովին ոչնչացվել է: Ողջ է մնացել միայն չորս մարդ: Այսоր նրանցից մեկին նվիրված՝ Տակուաբե  անունով հուշարձան կա Մոնտովիդեոյում:

Անգլիա՝ Three Lions

Ֆուտբոլի հիմնադիր երկրում խստորեն պահպանում են իրենց ավանդույթները: Three Lions կամ «Երեք Առյուծ»՝ անհիշելի ժամանակներից  այսպես են անվանում  Անգլիայի հավաքականին: Ազգային հավաքականի լոգոն գրեթե նույն տեսքն ունի, ինչ լեգենդար Ռիչարդ Առյուծի սիրտ արքայի զինանշանը: Միայն մի տարբերությամբ,  այստեղ оգտագործված են կապույտ  և սպիտակ գույները՝ ոսկեգույնի և կարմիրի փոխարեն:  Բացի դրանից, լոգոյի վրա պատկերված են 10 Տյուդորի վարդ, որը կարմիր և սպիտակ ծաղիկների խառնուրդ է՝խորհրդանշող  Յորքի և Լակաստերի հաշտությունը: Սակայն  «Վարդեր» խաղացողներին չեն անվանում, «Առյուծներն» ավելի ներկայանալի է:

 

Իտալիա՝  Squadra Azzurra

Հայտնի պատճառով Ապենիներից  եկած  «տետրակամպիոներին»  արտասահմանյան երկրներում անվանում են  Azzurri («Երկնագույն»): Սակայն, մեզ համար ավելի սովորական է դարձել  Squadra Azzurra («Երկնագույն թիմ»):  

Շվեյցարիա՝ Nati

Շվեյցարիացիներն ունեն միայն մեկ մականուն՝ Nati, որը  Swiss national tea-ի հապավումն է: Այլ խոսքով,այս մականունը նշանակում է «Շվեյցարիայի ազգային թիմ»: Այնքան պարզ և հասարակ, որ նույնիսկ ձանձրալի է:

 

Ֆրանսիա՝  Les Blues

1998 թվականի Աշխարհի առաջնության հաղթողները չեն առանձնանում վառ ու մարտական մականունով: Միջազգային հրատարչությունները հավաքականին համառորեն անվանում են Les Blues, այսինքն՝ «Կապույտներ»՝ ելնելով  մարզաշապիկի գույնից:
Երևում է, այնպիսի հայտնի կենդանիներ, ինչպիսիք են աքաղաղը կամ գորտը, հակառակորդի մեջ ավելի շատ ծիծաղ են առաջացնում, քան վաղ; Երևի այդ  պատճառը, որ այդ կենդանիների  անունները որպես մականուն оգտագործելուց ֆրանսիացիներն ամաչում են:

Արգենտինա՝ La Albicelestes

Հայտնի  La Albicelestes-ը թարգմանաբար նշանակում է «Սպիտակաերկնագույն»: Ի տարբերություն ուրուգվայական մականվան, Արգենտինայի հավաքականն իր դրոշի գույները չի խառնել միմյանց; Կապույտ  դրոշը կտրում է սպիտակ շերտը, որի վրա պատկերված  է ոսկեգույն արևը: Ամբողջովին գեղարվեստական մականուն է՝ հաճելի լսողության համար:

Գերմանիա՝ Bundesmaschin

,
Գերմանիան ցանկացած մրցաշարի ֆավորիտ է և ամեն անգամ  գրավում է բարձունքներ: Այս վաստակի համար Գերմանիայի խաղացողներին անվանում են շատ հարգալից՝ Bundesmaschine,  այսինքն՝ «Գերմանական մեքենա». Իսկ գերմանական մեքենաների որակի և ուժի մեջ ոչ ոք չի կասկածում: Երկրորդ, առավել հաճախ հանդիպող անունը  Bundesmannschaft-ն է, որը թարգնավում է պարզապես «Ազգային թիմ»:

 

Պորտուգալիա՝ «Եվրոպական բրազիլացիներ»

«Եվրոպական բրազիլացիներ»՝ պորտուգալացիների ամենատարածված մականուն է: Մի անգամ հենց պորտուգալացիներն են լողալով հասել Հարավային Ամերիկայի ափերը:   Եվս մեկ մականուն՝ Selecção das Quinas-ն («Ընտրյալների թին ») ավելի քիչ է հանդիպում և այն նույնպես կապված է Բրազիլիայի հետ: Երրորդ մականուն էլ գոյություն ունի՝  «Թիմ հինգ վահանով», որը կապված է թիմի լոգոյի հետ:

Բելգիա՝ «Կարմիր սատանաներ»

           
Բելգիացիները ստացել են «Կարմիր սատանաներ» մականունը շատ ավելի վաղ, քան, երբ համանմանությամբ այդպես են սկսել անվանել  «Մանչեստր Յունայթեդ»-ին: Դեռևս 1906 թվականին այդ անունը հորինել է լրագրող Պիեր Վալկերը՝Հոլանդիայի և Ֆրանսիայի դեմ տարած տպավորիչ հաղթանակից հետո:

Նախորդ հոդվածը‘Հովիկ Աբրահամյանը` երթի մասնակիցներին. «Կարելի է սպասեք, որ մենք օրինագիծ բերենք, նոր խոսեք»’
Հաջորդ հոդվածը‘«Դ!եմ եմ» Սատարման երթ (Տեսանյութ)’