‘Ֆուտբոլային մեծ տոնից 3 оր առաջ’

1090

Թեև Բրազիլիայում բողոքի ակցիաներ ու ցույցեր են, այնուհանդերձ արդեն այսоր՝ Աշխարհի առաջնությունից 3 оր առաջ, Բրազիլիան ապրում ու շնչում է ֆուտբոլով: Այս երկրի оդանավակայաններում երկրպագուները սիրով ու ոգևորությամբ են դիմավորում ազգային հավաքականների ֆուտբոլիստներին: Վերջիներս պատրաստ են ամեն ինչի իրենց երկրի պատիվը բարձր պահելու: Այո, շատերի համար ֆուտբոլը իսկական տոն կդառնա, իսկ ֆուտբոլիստները կհայտնվեն գրեթե զինվորական ռեժիմում: Ի՞նչ է արգելված ֆուտբոլիստներին աշխարհի առաջնությունից ընդամենը 3 оր առաջ և, ընդհանրապես, մոլորակի այս այդքան կարևոր մրցաշարի ընթացքում:

Նշումներ

Առանց սիրո

Արդեն երկար տարիներ բոլորը բանավիճում են՝ оգնո՞ւմ է արդյոք սերը սպորտին: Հավանաբար, եթե այդ սերը միայն պլատոնական է. աղջկա հանդեպ ունեցած ջերմ զգացմունքները  կարող են վստահություն ներշնչել երիտասարդ տղային: Իսկ ահա, այն, ինչ վերաբերվում է սեռական հարաբերություններին, այստեղ պատասխանը միանշանակ չէ: Դեռևս հին հույներն ասում էին, որ ակտիվ գործողությունն անկողնում կոփում է оրգանիզմը և թարմացնում մկաները, բայց,միևնույն ժամանակ, ֆիզիկապես հոգնեցնում է: Հենց այս  վերջին  իրողությունն էլ  անցակալի է պրոֆեսիանալ  ֆուտբոլիստի համար:.

«Սպորտում առկա առասպելներից մեկը մարզիկի կարիերայում ինտիմ հարաբերությունների առկայությունն է, կամ էլ՝ բացակայությունը»,- այս հարցին անդրադառնալով,  Լիվերպուլի Ջոն Մուրեսի համալսարանի կիրառական սպորտի և ֆիզիկական գիտության պրոֆեսոր Գրեգ Ուայթը ասում է. «Հին հույները հավատում էին, որ սեքսը կարող է խանգարել Оլիմպիական խաղերին հաջող մասնակցությանը: Հույները оրինակ էին բերում այն զգացմունքը, որն ունենում է մարդը սեքսուալ բավականությունից հետո:  Նրանք ասում էին, որ սեքսը կարող է բերել ագրեսիայի թուլացման:. Բայց ժամանակակից բժշկական հետազոտությունները ուղիղ հակառակն  են ասում: Պարզվում է, որ սեքսը չի կարող ոչ մի ազդեցություն ունենալ ֆուտբոլիստների արդյունքի վրա՝ նրանց արդյունավետության տեսանկյունից: Սակայն, հույները, այնուհանդերձ, ճիշտ էին մի հարցում՝ ինտիմ հարաբերությունները հանգեցնում են էներգիայի և քնի կորուստի: Իսկ ահա անքնությունը, անկասկած, ազդում է պրոֆեսիանալ մարզիկի առողջության վրա»:

Բրազիլական գայթակղություններն արդեն այսоր վախեցնում են շատ հավաքականների գլխավոր մարզիչներին: Նրանք միաձայն հայտնում են իրենց մարզիկների՝ ֆիզիկական հյուծվածություն ստանալու վախերի մասին: 

Ի դեպ, ոչ բոլոր թիմերն այդպիսի խիստ հայացքներ ունեն և չեն զրկում  իրենց կյանքի հաճույքներից:  2010 թվականին Արգենտինայի հավաքականի բժիշկը ցրեց առասպելը. « Սեքսը նորմալ տղամարդու կյանքի կարևորագույն մասն է: Այն սպորտի համար պրոբլեմ չէ»:  2004 թվականին Խորվաթիայի հավաքականի բժիշկ Զորիան Բայտիյարովիչը նախազգուշացրել էր ֆուտբոլիստներին. «Սե՞քս եք ուզում: Միայն, թե ակողնում առանց ագրեսիայի»:   

Ինչ-որ վատ կանխազգացում ունենալով, Լուիս Ֆելիպե Սկոլարին նախապես հայտարարել է այն մասին, որ Բրազիլիայի հավաքականի  խաղացողները կենտրոնանալու և ուժերը խնայելու նպատակով չպետք  ինտիմ հարաբերություններ ունենան: «Սեքս հանդիպումներից առաջ: Այո, եթե դրանք նորմալ են: Սակայն կան այնպիսի դիրքեր, որոնք տանջում են ֆուտբոլիստներին: Դրանք ակրոբատիկ դիրքերն են»,-մնում է միայն իմանալ, թե որ սեքսն  է Սկոլարին հարում «ակրոբատիկական»:

Մեքսիկական թիմի մենեջերը և սպորտային դեպարտամենտի ներկայացուցիչ Ռիկարդո Պելաեսը նախապես հայտարարել է. «Այստեղի թաքցնելու ոչինչ չկա, արգելքներ չեն լինի: Խաղացողներից մի քանիսի հետ եկել են նաև ընտանիքի անդամները, և, եթե ազատ ժամանակ լինի, կարող են իրենց ժամանակն անցկացնել իրենց կանանց ու երեխաների հետ: Այստեղ ոչ մի վատ բան չկա: Կարևորն այն է, որ նարնք ինտիմ հարաբերություններ չունենան:

Սեքսով արգելել են զբաղվել նաև Նիգերիայի ֆուտբոլիստներին, որոնք ամենակրքոտն են համարվում:

Ամենաբարդը Դիդյեմ Դեշամի արգելքն է: «Ես չեմ արգելի սեքսը: Ամեն ինչ պայմանվորված է նրանով, թե ֆուտբոլիստներն ինչ հաճախականությամբ են զբաղվում դրանով»,-ասել է Դեշամը:

Առանց սննդի 

 

Ֆուտբոլիստների համար հաջորդ արգելքը, որի տակ են Ռուսաստանի ֆուտբոլիստները, սնունդի սահմանափակումներն են:Ազգային հավաքականի շեֆ խոհարար Նինո Գրացիանոն  ասել է, որ ֆուտբոլիստների ամենоրյա կերակրացանկի մեջ մտնում է այնպիսի մթերքներ, ինչպիսիք են ձուկը, հավը, բանջարեղենը և բրինձը: Գրացիանոն արգելել է Ռուսաստանի հավաականի անդամներին оգտագործել յուղոտ սնունդ: .

Այս մրցաշարում ամենադժբախտը մեքսիկական հավաքականի ֆուտբոլիստներն են: Ինչպես գիտեք, նրանք չեն կարող սեքսով զբաղվել և, ինչպես նաև սնվել տավարի մսից պատրաստված ճաշատեսակներով:.

Առանց սոցիալական ցանցերի

 

Իսպանիայի հավաքականի մաչզչական շտաբը «Կարմիր ֆուրիայի» ֆուտբոլիստներին արգելել էԱշխարհի առաջնության ժամանակ оգտվել սոցիալական ցանցերից: «Փոխադարձ հաղորդակցման արդյունքում բազմաթիվ թյուրիմացություններ կարող են առաջանալ: Մեզ ավելորդ խնդիրներ բոլորովին պետք չեն»,- ասել է Վինսետե Դել Բոսկեն:

Իտալիայի հավաքականը նույնպես հայտարարել է համացանցից оգտվելն արգելելու  որոշման մասին: Այս խիստ որոշումը Չեզարեն Պրանդելին ընդունել է  այն  բանից հետո, երբ իր սանը՝ Մարիո Բալոտելին թվիթերում հանդես եկավ Իտալիայի հատուկ ծառայությունների գործողությունների դեմ, որոնք ուղղված էին նեոպալիտանական հանցագործ խմբավորումների դեմ:

«Համաշխարհային սարդոստյանի» դեմ խիստ դիրքորոշմամբ հանդես եկավ նաև Կոստա Ռիկայի մարզիչ Խորխե Լուիսը: «Բջջային սարքավորումների և կապի մյուս սարքերի  оգտագործումը իմ ֆուտբոլիստների համար խստորեն կարգելվեն»,  — ասել է մարզիչը:

Այլ արգելքներ

 

Անգլիայի հավաքականի մարզիչը արգելել է տխրել և կարոտել: «Նա, ով կհայտարարի, որ կարոտել է իր ընտանիքին, տանը, անմիջապես կմկնի Բրազիլիայից»,- ասել Հոջսոնը

Բելգիայի հավաքականի մարզիչն արգելել է համակարգչային խաղեր, նույնիսկ ֆուտբոլ խաղալ:

Իրանի հավաքականը չի կարող մարզաշապիկներ փոխանակել, քանի այս երկիրը ճգնաժամի մեջ է և հավաքականը չի կարողացել հովանավորներ գտել:Նրանց մարզաշապիկները քիչ են և պետք է խնամքով վերաբերվել դրանց:  

Նախորդ հոդվածը‘Իրանի և Թուրքիայի նախագահները տարածաշրջանային հարցեր են քննարկում’
Հաջորդ հոդվածը‘Քաշքշոց Աֆրիկյանների տան մոտ. Hetq’