‘Ֆուտբոլային մեծ տոնից 7 oր առաջ’

999

 

Այս ընթացքում անցկացվել են ընկեական խաղեր նրանք վերջին անգամ ստուգում են իրենց ուժերը, փորձում գտնել արդյունավետորեն աշխատող մարտավարություն: Ամեն մի խաղից հետո ֆուտբոլիստների մի մասը նորից լցվում է հավատով ու վստահությամբ, մյուսներն էլ՝ ապրում են հիասթափության պահեր: Այսպիսի վարժանքները՝ աշխարհի ամենագլխավոր մրցաշարից առաջ ցույց են տալիս, թե ինչի են ընդունակ աշխարհի լավագույն ընտրանիները:  



Արգենտինա

 

Մեսսին պատրաստ է պայքարի

 

Արգենտինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդրո Սաբալյան գոհ է իր ֆուտբոլիստներից: Նրանք  Տրինիդադի և Տաբրագոյի հետ ընկերական խաղում երեք անպատասխան  գնդակ խփեցին հակառակորդի դարպասը. «Մենք լավ խաղացինք:  Դեռևս առաջին խաղակեսում մենք ունեինք  գոլ խփելու 10 լավ հնարավորություն և հակառակորդից ավելի  ուժեղ էինք: Այս հանդիպումը կարող էր ավարտվել շատ ավելի մեծ հաշվով:  Կարևորն է այն է, որ մեր ֆուտբոլիստները Մունդիալի առաջին խաղին կմասնակցեն կազմ ու պատրաստ է», —  ասել է Ալեքսանդրո Սաբալյան: Մարզիչը սիրով է խոսել նաև Արգենտինայի հայտնի առաջատարի՝ Լեոնել Մեսսի մասին՝ նշելով, որ նա  անհաբերությամբ է սպասում առաջնությանը և պատրաստ է պայքարի: Սաբելյան անհիմն է համարում Մեսսիի հասցեին հնչող բոլոր քննադատությունները.  «Մեսսին Արգենտինա է եկել աշխարհի առաջնությունում հաղթելու երազանքով: Նա մեծ ուրախությամբ է այստեղ հանդիպում իր ընկերներին, հարազատներին ու բարեկամներին: Այդ ամենը դրական ազդեցություն է ունենում ֆուտբոլիստ տրամադրության վրա: Մեսսին բավական բարդ խաղաշրջան է անցկացրել «Բարսելոնա»- ում և հիմա պատրաստ է պայքարի:  Ես ինքս տեսնում եմ, որ նա գերազանց է համագործակցում բոլորի հետ, որպեսզի Մունդիալում խաղա որքան հնարավոր է լավ», — իր տեսակետն է հայտնել Սաբալյան:

Լեոնել Մեսսին նույնպես իր տեսակետն է հայտնել վերոնշյալ խաղի մասին. «Կարևորն այն է, որ մենք հաջող խաղացինք և թիմում չկան վասվածք ստացած ֆուտբոլիստներ: Խաղը հանգիստ անցավ: մենք աշխարհի առաջնությանը սպասում ենք հանգիստ և խաղաղ սրտով, իմանալով, թե ինչպիսի հակառակորդների հետ ենք հանդիպելու խմբային փուլում», — հայտարարել է Մեսսին:.

Արգենտինայի ընտրանու մյուս առաջատարը, կիսապաշտպան Անխել  դի Մարիան էլ ասել , որ ընտրանու բոլոր խաղացողները տրամադրված են հաղթանակի, թեև  դա շատ դժվար  խնդիր են համարում. «Մենք շատ ենք ուզում հաղթել Մունդիալում, սակայն բոլորն էլ գիտեն, թե դա որքան դժվար կլինի: Այո,  դժվար, սակայն հնարավոր: Ով չգիտի, որ մեր հավաքականի ֆուտբոլիստները խաղում են աշխարհի լավագույն ակումբներում»:. 

 

Իտալիա

 

  Սքոուլզը Պիրլոյի մասին

 

1:1 հաշվով ավարտված Իտալիա-Լյուքսեբուրգ  ընկերական խաղից հետո շատերը տարակուսանքի մեջ ընկան. Աշխարհի ուժեղագույն հավաքականներից մեկը չէր կարող այդ հանդիպումը ավարտել  խաղաղ ելքով: Այս մասին պարզաբանումներ տվեց նաև ընտրանու մարզիչ Չեզարե Պրանդելլին: Նա ասաց , որ այս խաղի ընթացքում թիմը նոր տակտիկա է փորձել: «Մենք մի քանի նոր բան փորձեցինք, և հասկացանք, որ թե ինչի վրա աշխատենք: Երբեմն դաշտի կենտրոնում շատ տխուր էր, կային ազատ տեղեր եզրերում: Մի խոսքով, մեքն կշարունակենք աշխատել: Ես և իմ տղաները գիտենք, որ կարող ենք հաջող հանդես գալ այս առաջնությունում»,- ասել է Պրանդելլին:.

Այս  հավաքականը, որը մեկ անգամ չէ, որ դարձել է աշխարհի չեմպիոն, այսоր էլ համալրված է աշխարհի լավագույն ֆուտբոլիստներով, որոնք պատրաստ են պաշտպանելու իրենց երկրի գույները: Նրանցից մեկի՝ ֆուտբոլի վետերան Անդրե Պիրլոյի մասին մեկ անգամ չէ, որ գովեստ խոսքեր են հնչել: Այս անգամ նրա մասին իր կարծիքն է հայտնել Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպանՊոլ Սքոուլզը:  
«Պիրլոն աշխարհի լավագույն փլեյմեյքերն է: Տվեք նրան ժամանակ, և նա ձեզ կոչնչացնի: Մենք չենք կարող կրկնել  Եվրո- 2012 սխալները, որտեղ մենք բարձր գին  վճարեցինքՊիրլոին թերագնահատելու համար: Պիրլոն չի համարվում ճանաչված ատլետ,բայց այդ оրը նա վազեց 11,58 կմ՝ ավելի շատ քան Անգլիայի հավաքականի ցանկացած խաղացող», — ասել է Սքոուլզը:.


Պորտուգալիա


 Մարադոնա, Զիդան, Պելե….և Ռոնալդու

2004 թվականի Եվրոպայի առաջնությունից հետո հավաքականում դադարեցին խաղալ այսպես կոչված «Ոսկե սերունդը»՝ Լուիշ Ֆիգուն, Ռույա Կոշտուն, Ֆերնանդո  Կոուտոն: Պորտուգալիայի համար սկսվեց նոր դարաշրջան, առանց հին առաջատարների: Ինչպես ցույց տվեցին հետագա իրադարձությունները, «Ոսկե սերունդ»-ին փոխարինելու եկավ  բավական շնորհալի ֆուտբոլիստներից կազմված մի թիմ՝  համաշխարհային ֆուտբոլի ամենավառ աստղը՝Քրիստիանո Ռոնալդուի գլխավորությամբ: Այս տղաները ցուցադրում են  բավական հաջող խաղ, և  գործնականում կարող են դառնալ ցանկացած առաջնության ֆավորիտ:  Բոլորն էլ քաջ գիտակցում են, որ Պորտուգալիայի այսоրվա հավաքականը իսկական, ամուր թիմ է ՝  վառ անհատականություն և խաղային որակներ ունեցող առաջատարով: Առաջատար, որ կարող է  միայնակ լուծել ոչ միայն ֆուտբոլային դրվագի, այլև մի ողջ խաղի ելք: Հիմա Ռոնալդուն 29 տարեկան է, որը ֆուտբոլի համար բավական հասուն տարիք է: Հաջորդ աշխարհի առաջնությանը նա արդեն կլինի  33 տարեկան, որը գործնականում նշանակում է թոշակի անցնել: Անկասկած, Ռոնալդուն արդեն այսоր արժանի է, որ անունը ընդմիշտ գրվի ֆուտբոլի պատմության մեջ: Միևնույն ժամանակ, որպեսզի անունդ գրվի այնպիսի ֆուտբոլիստների կողքին, ինչպիսիք են Մարադոնան, Զիդանը կամ Պելեն, պետք է անպայման հաղթես աշխարհի առաջնությունում: Ռոնալդուն  այս ամենը բոլորից լավ է հասկանում: Մի կասկածեք, այս ֆուտբոլիստը ցույց կտա իր լավագույն խաղը, որպեսզի իր ազգային հավաքականին հասցնի նոր բարձունքների: 

Նախորդ հոդվածը‘Հովիկ Աբրահամյան. Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի վրա վերահսկվում է ‘
Հաջորդ հոդվածը‘Հետազոտություն. 2013 թվականին մայրաքաղաքի բնակարաններն էժանացել են 4 տոկոսով ‘