‘Ֆուտբոլային մերձեցո՞ւմ 2. Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքներն ամբողջովին պատրաստ են Թուրքիայի ուղղությամբ երթևեկության բացմանը’

946

Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքներն ամբողջովին պատրաստ են Թուրքիայի ուղղությամբ երթևեկության բացմանը: Այս մասին հայտարարել է «Ռուսաստանյան երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ Վլադիմիր Յակունինը, պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հարցին:

Նրա խոսքով, հայ երկաթուղայինները տեխնիկապես պատրաստ են Գյումրի-Կարս սահմանային անցակետով երթևեկության բացմանը, որը կարող է բացվել միայն երկու երկրների միջև քաղաքական որոշման առկայության դեպքում: Յակունինը հավելել է, որ երկաթուղու պատրաստվածության մեջ համոզվել են նաև Հայաստանում գտնվող թուրք գործարարները, որոնք հանրապետություն են ժամանել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության հրավերով:

Նա նշել է, որ Հայաստանի երկաթուղու շավիղն ավելի լայն է, քան թուրքականինը, բայց տեխնիկական այդ պրոբլեմն արագ է լուծվում առանց ժամանակի կորստի և կարող է լուծվել անվազույգերի փոխարինումով:

 

Նախորդ հոդվածը‘ Ավստրալիա-Հոլանդիա. Խաղից առաջ’
Հաջորդ հոդվածը‘«Դեմ եմ». Հովիկ Աբրահամյանի գլխավորած նոր կառավարությունն իր խոստումներից ոչ մեկը չի կատարել ‘