‘Ֆուտբոլասեր Լեւոն Բարսեղյանի բաց նամակը Սերժ Սարգսյանին. Որ կարգավորել կարողանայիք… ‘

2144

Լեւոն Բարսեղյանը Ֆեյսբուքում գրում է.

«Մի հատ էլ բաց նամակ Սերժ Սարգսյանին

— Պարոն Սերժ Սարգսյան, ֆուտբոլասեր Սերժ Կանայանը Հենրիկ Մխիթարյանի տրանսֆերի հետ կապված խնդրի կարգավորման մասին նամակով բազմահազար ֆուտբոլասերների անունից դիմել է Ձեզ: Խնդրում եմ՝ որեւէ բան անել-չանելուց առաջ իմանալ, որ ես Սերժ Կանայանին չեմ լիազորել նաեւ իմ անունից դիմել Ձեզ, որովհետեւ, չեմ կարծում թե Դուք կարող եք կարգավորել այդ հարցը: Որ կարգավորել կարողանայիք այդ հարցը, վաղուց կարգավորած կլինեիք Հայաստանի հանքային հարստությունների թալանի դեմն առնելու, Մարտի 1-ի հանցագործներին բացահայտելու եւ համապատասխան պատասխանատվության ենթարկելու, քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանին բանտից ազատելու, սահմանամերձ գյուղերի զորացման, Հայաստանի 30.000 անօթեւան ընտանիքներին օգնելու, արտագաղթի կասեցման եւ 3500 այլ խնդիրները … :

Մի քանի ֆուտբոլասերների անունից`
Լեւոն Բարսեղյան»:

Նախորդ հոդվածը‘Լուիշ Ֆիգու. Եթե Մեսին ու Նեյմարը իրար չհասկանան, ապա պատճառը ֆուտբոլը չի լինի’
Հաջորդ հոդվածը‘Ազատամարտիկը գեներալներին. Ինչպե՞ս պատահեց, որ մեր իշխանությունները հանկարծ հիշեցին վաղուց անտեսված արժեքները’