‘Ֆուտբոլիստը խոստովանել է սեռական կողմնորոշումը եւ ավարտել կարիերան’

806

Ամերիկացի 25-ամյա ֆուտբոլիստ Ռոբի Ռոջերսը ավարտել է իր մարզական կարիերան այն բանից հետո, երբ խոստովանել է, որ սեռական փոքրամասնության ներկայացուցիչ է, հաղորդում է BBC-ն:

«Ամբողջ կյանքս վախեցել եմ ցույց տալ, թե իրականում ով եմ ես: Կարծում էի, որ կկարողանամ թաքցնել այդ գաղտնիքը: Գաղտնիքները կարող են մեծ վնաս հասցնել ներքնաշխարհին: Մարդիկ սիրում են խոսել ազնվության մասին: Բայց փորձեք մտերիմներին 25 տարի անց բացատրել, որ իրականում դուք գեյ եք:

«Ֆուտբոլը թաքցնում էր իմ գաղտնիքը, եւ մեծ ուրախություն պարգեւում»,- ասել է Ռոջերսը:

Նշենք, որ Ռոջերսը ԱՄՆ-ի հավաքականի կազմում անցկացրել է 18 հանդիպում եւ խփել երկու գնդակ: Վերջին շրջանում կիսապաշտպանը հանդես էր գալիս անգլիական երրորդ դիվիզիոնի «Սթիվենեյջ Բորո» ակումբում:

Նախորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանի 20 ավտոմեքենաները ծառայում են որպես նախընտրական շտաբներ’
Հաջորդ հոդվածը‘Եգիպտոսում նախագահի կողմնակիցներն ու հակառակորդները դարձյալ փողոց են դուրս եկել’