‘ֆուտբոլիստը ներքնաշորով դուրս է գալիս փոխարինման (տեսանյութ)’

1083

Թուրքիայի առաջնության երեկ տեղի ունեցած «Բեշիքթաշ»-«Գազիանթեփսփոր» հանդիպման ժամանակ զվարճալի դեպք է տեղի ունեցել:

Հյուրերի ֆուտբոլիստ Իվան Կեցոյևիչը պատրաստվել է փոխարինման դուրս գալ, սակայն այնքան է շտապել, որ չի նկատել, որ խաղադաշտ է դուրս գալսի ներքնաշորով:

Վերջին պահին տեսնելով, որ առանց կիսավարտիք է` արագ վերադարձել է պահեստայինների նստարան ու հագել այն:

Կեցոյևիչի արարքից հետո, «Գազիանթեփսփորի» ֆուտբոլիստները, հավանաբար, այնքան են ոգևորվել, որ ի վերջո կարողացել են պատասխան գնդակ խփել և խաղն ավարտվել է ոչ ոքի՝ 1-1:

Նախորդ հոդվածը‘ՄԱԿ-ի բանագնացը Սիրիայի իշխանությանն ու ընդդիմությանը առաջարկել է բանակցություններ սկսել ՄԱԿ-ի գրասենյակում’
Հաջորդ հոդվածը‘Շփման գծում աճել է լարվածությունը. ԼՂՀ ՊԲ’