‘Ֆուտբոլիստը ոտաբոբիկ է գոլ խփել. Տեսանյութ’

906

Թուրքիայում ընթացող աշխարհի երիտասարդական առաջնության՝ Մեքսիկա-Մալի հանդիպման (4:1) ժամանակ զարմանալի գոլի հեղինակ է դարձել մեքսիկացիների հարձակվող Խեսուս Էսկոբոսան: Վերջինս մրցակցի հետ գնդակի համար պայքարում կորցրել է խաղակոշիկը, սակայն չի կորցրել սառնասրտությունը, խաղը շարունակել է ոտաբոբիկ եւ ի վերջո բոբիկ ոտքով էլ գրավել է մրցակցի դարպասը:

Նախորդ հոդվածը‘Վրաստանում ձերբակալվել է Վահագն Չախալյանի եղբայրը ‘
Հաջորդ հոդվածը’21-ամյա ժամկետային զինծառայողն անհետացել է’