‘Ֆուտբոլիստին ցմահ որակազրկել են նացիստական ժեստի համար’

1087

Հունաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ցմահ որակազրկել է ԱԵԿ-ի կիսապաշտպան Գիորգիոս Կատիդիսին երկրի ակումբներում հանդես գալու իրավունքից: Ֆուտբոլիստը նման խիստ պատժի է արժանացել, երբ Հունաստանի առաջնության 26-րդ տուրում «Վերիի» դարպասը հաղթական գնդակը խփելուց հետո (2:1) երկրպագուների ողջունել է՝ ձեռքը պարզելով նացիստական ժեստ հիշեցնող ոճով:

«Խաղացողի արարքը, որը երկրպագուներին ողջունել է նացիստական ոճով, լուրջ սադրանք է, որը վիրավորում է նացիստական ռեժիմի բոլոր զոհերին եւ վնաս է հասցնում ֆուտբոլի խաղաղ եւ մարդասիրական էությանը»,- նշել է ֆեդերացիան:

Այս քայլը հարուցել էր երկրպագուների վրդովմունքը, որոնք 20-ամյա ֆուտբոլիստին խիստ քննադատության են ենթարկել:

Իսկ ինքը՝ Կատիդիսը, մեկնաբանելով իր արարքը, նշել է, թե պատկերացում անգամ չի ունեցել, թե ինչ է նշանակում այդ ժեստը. «Սա ինչ-որ թյուրիմացություն է: Պատկերացում անգամ չեմ ունեցել, թե դա ինչ է նշանակում, հակառակ դեպքում նման բան չէի անի»,- Կատիդիսի խոսքն է մեջբերում Спорт-Экспресс-ը:

Նախորդ հոդվածը‘Վթար Երևանում’
Հաջորդ հոդվածը‘Բաղրամյան 26-ի մոտ նստացույց իրականացնող կնոջը տեղափոխել են հիվանդանոց ‘