‘Ֆուտբոլիստի քրոջ առեւանգումը կազմակերպել էր նրա գործատուն’

844

Բրազիլիայի հավաքականի եւ Սանկտ-Պետերբուրգի «Զենիթի» հարձակվող Հալկի քրոջ առեւանգման կազմակերպիչը Էլիո Պերեյրան է եղել: Վերջինս այն ռեստորանի սեփականատերն է, որտեղ աշխատել է Հալկի քույրը, հաղորդում է Globo Esporte-ն:

Ներկա պահին բրազիլական Կամպինա-Գրանդի քաղաքի ոստիկանությունը շարունակում է այդ գործի հետաքննությունը: Ի սկզբանե Պերեյրան գործում հանդես էր գալիս որպես առեւանգման դեպքի միակ ականատես:

Չարագործները մտադիր էին Հալկի քրոջը պատանդ պահել այնքան ժամանակ, մինչեւ կստանային 115 հազար եվրո փրկագինը: 22-ամյա աղջկա առեւանգման համար հանցագործները հատուկ տուն էին վարձել:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին Հալկի քույրը ազատ էր արձակվել, որից հետո ոստիկանները հայտնաբերել էին ավազակխմբի անդամներին:

Նախորդ հոդվածը‘Կոնգրեսը մենաշնորհների վերաբերյալ հարցապնդում է ներկայացրել կառավարությանը’
Հաջորդ հոդվածը‘Ֆերնանդո Տորես. «Շախտյորի» հետ խաղում ոչ-ոքին ավելի արդարացի կլիներ’