‘Ֆուտբոլի աշխարհի գավաթը Հայաստանում է (տեսանյութ)’

1827

ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթն այսօր ցուցադրվել է Հայաստանում։

Ավելի քան  6 կգ ոսկուց պատրաստված նշանավոր մրցանակը, որի հեղինակը իտալացի դիզայներ Սլիվիո Գազանիդան է այսօր հանրությանը ներկայացվել է Ազատության հրապարակում։

2006 թվականից սկսած յուրաքանչյուր աշխարհի առաջնությունից առաջ ՖԻՖԱ-ն «Կոկա-Կոլա» ընկերության հետ համատեղ կազմակերպում է գավաթի միջազգային շրջագայությունը։ Այս տարի ֆուտբոլի աշխարհի գավաթը կհյուրընկալի 50 երկիր, այդ թվում՝ Հայաստանը։

Երեւանում ՖԻՖԱ-ի գավաթը ներկայացրեց 1998թ աշխարհի չեմպիոն, ֆրանսիացի նախկին ֆուտբոլիստ Քրիստիան Կարամբյոն։ Դա ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի պահանջն է, քանի որ գավաթին դիպչելու իրավունք ունեն միայն աշխարհի չեմպիոններն ու երկրների ղեկավարները։

Նախորդ հոդվածը‘ՌԴ դումա. Լեհերը կզղջան սովետական զինվորների հուշարձանները քանդելու համար’
Հաջորդ հոդվածը‘Ալեքսիս Օհանյանը հրաժարվում է Reddit-ում իր պարտականություններից’