Ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության հանդիպումները կարող են անցկացվել գաղտնի

312

Ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության հանդիպումները կարող են անցկացվել գաղտնի՝ ահաբեկչական սպառնալիքից խուսափելու համար։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը խնդրել է նախապես չհայտնել հանդիպումների անցկացման ժամն ու վայրը, հաղորդում է championat.com-ը։

Ուկրաինայի առաջնության օրացույցը դեռ չի հրապարակվել։ Հայտնի է, որ մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսի 23-ին։

Ռուսաստանի զինված ուժերի ներխուժման պատճառով Ուկրաինայի անցած առաջնությունը ժամանակից շուտ էր ավարտվել։ Չեմպիոն էր հռչակվել Դոնեցկի «Շախտյորը», փոխչեմպիոն՝ Կիեւի «Դինամոն»։

Նախորդ հոդվածըՉնայած հարաբերական կայունությանը՝ լարվածությունը պահպանվում է․ ՊԲ
Հաջորդ հոդվածըԱՄՆ սենատորները կոչ են անում ՌԴ-ն ընդգրկել ահաբեկչությունը հովանավորող պետությունների ցուցակում