‘«Ֆուտբոլ-365» Շիրակը հակաֆուտբոլ ցուցադրեց’

1569

Եկավ ամառը, եկավ եվրոգավաթների ժամանակը եւ մենք հերթական անգամ դրեցինք «վարդագույն ակնոցները» եւ սկսեցինք երազել…

«Շիրակ»-«Տրե Պեննե» խաղում այդ ակնոցները արդեն կարելի էր հանել հանդիպման մեկնարկային իսկ րոպեներից…

Այո, մենք հաղթեցինք, հաղթեցինք խոշոր, բոլորիս շնորհավորում ենք:

Բայց ում հաղթեցինք… սիրողական թիմի, ում համար 3 գնդակով պարտվելը հավասար է հաղթանակի:

Եկեք գնահատենք մեր թիմի խաղը. միթե սա նման է՞ր ֆուտբոլի: Եթե երկրորդ խաղակեսում հյուրերը հոգնեցին, ինչ որ բաներ մերոնց մոտ շատ թե քիչ սկսեց ստացվել, բայց առաջին խաղակեսում «Շիրակի» ցուցադրածը կարելի է մեկ բառով բացատրել՝ ՀԱԿԱՖՈՒՏԲՈԼ:

Մեկ շաբաթից մեր չեմպիոնը կուղեւորվի Սան Մարինո: Հասկանալի է՝ ընդհանուր արդյունքը որեւէ կասկած չի հարուցում: Բայց Վարդան Բիչախչյանը ունի 2 շաբաթ՝ որոշակի քայլեր կատարելու համար: Հակառակ դեպքում, 2 շաբաթից այս ժամերին ցավոք կլինենք փաստել, որ «Պարտիզանը» մեզ բոլոր չափանիշներով հաղթեց:

Չենք ուզում, բայց մեր չեմպիոնի այսօր ցույց տված խաղը հակառակը մտածելու որեւէ առիթ չտվեց:

P.S. Իմիջայլոց, դեռ մամլո ասուլիսը չի կայացել, բայց պարզ է, թե ինչ կարծիքներ ենք լսելու՝ պաշտոնական առաջին խաղն է…

 «Ֆուտբոլ-365»

Նախորդ հոդվածը‘«Շիրակը» ՉԼ որակավորման խաղում խոշոր հաշվով հաղթանակ տարավ’
Հաջորդ հոդվածը‘Պայքար փոխանցումներով’