‘Ֆուտզալ. Մակեդոնիա-Հայաստան՝ 1:1’

974

Երեկ Մակեդոնիայի Նեգոտինո քաղաքում տեղի է ունեցել Մակեդոնիայի և Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականների միջև ընկերական հանդիպումը: Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: Մեր հավաքականի կազմում գոլի հեղինակ է դարձել Արման Սահակյանը:

Այսօր տեղի կունենա երկու երկրների հավաքականների միջև երկրորդ հանդիպումը, որից հետո Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը կմեկնի Բուլղարիա՝ մասնակցելու Եվրոպայի առաջնության նախընտրական փուլին, հայտնում է ՀՖՖ լրատվական ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘Եզդիների ազգային միությունների նախագահը Դեդ Հասանի մահվան կապակցությամբ 7-օրյա սուգ է հայտարարել’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ը ճանաչել է Սոմալիի կառավարությունը’