‘Ֆուրնյե. «Իբրահիմովիչը վիրավորել է Ֆրանսիայի առաջնության բոլոր մրցավարներին»’

754

«Լիոն»-ի գլխավոր մարզիչ Ուբեր Ֆուրնյեն հույս է հայտնել, որ իր թիմի ֆուտբոլիստները չեն տրվի Զլատան Իբրահիմովիչի սադրանքներին Ֆրանսիայի առաջնության առաջիկա հանդիպմանը` «ՊՍԺ»-ի հետ: Մասնագետը նաև նշել է, որ շվեդ ֆուտբոլիստը ճնշում է գործադրում մրցավարների վրա.

«Ամենաշատը նրա կողմից սադրանքի կենթարկվի մրցավարը, քանի որ նա վիրավորել է Ֆրանսիայի առաջնության բոլոր մրցավարներին: Կարծես` մրցավարները չգիտեն այն լեզուն, որով նա իրենց հետ խոսում է, քանի որ չեն հասկանում նրան: Իհարկե, ավելի լավ է մրցավարներին վիրավորել իտալերեն կամ անգլերեն լեզուներով:

Չեմ ցանկանում, որ իմ ֆուտբոլիստները սադրեն որևև մեկին կամ վիրավորեն մրցավարներին: Հուսով եմ` կկարողանանք չտրվել Զլատանի սադրանքներին»,- Ֆուրնյեի խոսքերն է փոխանցում L’Equipe-ը:

Նախորդ հոդվածը‘Քննչական կոմիտեն Պերմյակովի սակավատմության վերաբերյալ տվյալներ չունի’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպանը երդում է տվել (տեսանյութ) ‘