Ֆրանչեսկո Տոտի․ Ժոզե Մոուրինյոն ապշեցրեց ինձ

519

«Ռոմայի» լեգենդար ավագ, թիմի նախկին խաղացող Ֆրանչեսկո Տոտին հիացմունքով է խոսել հռոմեական ակումբի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի մասին։

«Մոուրինյոն ապշեցրեց ինձ ակումբի հետ ակնթարթորեն ներդաշնակության հասնելու կարողությամբ։ Նա միշտ եղել եւ մնում է լրացուցիչ արժեք խաղադաշտում եւ թիմի կառավարման գործում խաղադաշտից դուրս։

Մենք դեռ ամենասկզբում ենք։ «Ռոման» ու «Նապոլին» հիմա շատ ավելի լավ են խաղում, քան անցած մրցաշրջանում։ Չկա թիմ, որը կգերիշխի Իտալիայի առաջնությունում։ Մեծ քառյակը կամ հնգյակը կպայքարի տիտղոսի համար։

Մոուրինյոն ճկուն մարզիչ է, շատ տիտղոսներ է նվաճել, ունի խարիզմա։ Անկասկած, նա գերազանց կերպար է եւ մոտիվացնող ուժ թիմի համար»,- Ֆրանչեսկո Տոտիի խոսքը մեջբերում է La Gazzetta dello Sport-ը։

Իտալիայի առաջնության երեք տուրից հետո «Ռոման» 9 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Նախորդ հոդվածըՌոնալդուն կրկնեց Կասիլյասի ռեկորդը Չեմպիոնների լիգայում
Հաջորդ հոդվածըԿուման․ Շատ դժվար է ընդունել այս վիճակը, սակայն պետք է սպասել