‘Ֆրանսահայերը Փարիզում Ալիեւին կդիմավորեն բողոքի ցույցով’

1211

Փարիզի հայկական համայնքի ներկայացուցիչները պատրաստվում են մեծածավալ բողոքի ակցիա կազմակերպել Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան դիմաց: Բողոքի ցույցը նախատեսվում է անցկացնել սեպտեմբերի 18-ին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Ֆրանսիա կատարվելիք այցի օրը:

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախաձեռնությամբ  ակցիային կմիանան Լիոնի, Մարսելի և ֆրանսիական մյուս խոշոր քաղաքների հայկական համայնքները:

Միջոցառման մասնակիցները պատրաստվում են իրենց դժգոհությունն արտահայտել Ռամիլ Սաֆարովի արտահանձնման և արդյուքնում մարդասպանին ազատ արձակելու փաստի դեմ:

Հիշեցնենք, որ 2012թ. օգոստոսի 31-ին Հունգարիան Ադրբեջանին հանձնեց 2004-ին Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին, որը նույն օրն Ալիևից ներում ստացավ և ազատ արձակվեց:

 

Նախորդ հոդվածը‘Ամերիկյան դատարանը Վարդան Այվազյանին կոռուպցիոն գործունեության համար պարտավորեցրել է $37,5 միլիոն վճարել ‘
Հաջորդ հոդվածը‘Ժիրինովսկին հորդորում է հայ օլիգարխներին «ժլատություն չանել» եւ օգնել հայկական բանակին ‘