Ֆրանսիական երկու թոփ ակումբներ կպայքարեն Սպերցյանի տրանսֆերի համար

475

Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է տեղափոխվել Լիգա 1։

Ինչպես տեղեկացնում է twitter-յան Armenie Football էջը, կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են «Մարսելը» և «Մոնակոն»։ Ըստ աղբյուրի՝ «Մոնակոն» արդեն պաշտոնական առաջարկով դիմել է «Կրասնոդարին»։

Ավարտված մրցաշրջանում 21-ամյա կիսապաշտպանը մասնակցել է 27 հանդիպման՝ դառնալով 8 գոլի հեղինակ և կատարելով 4 արդյունավետ փոխանցում։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է երեք միլիոն եվրո։

Նախորդ հոդվածըԲռնցքամարտի ԵԱ. Նարեկ Մանասյանը հաղթանակով եզրափակեց մրցումային օրը
Հաջորդ հոդվածըՖերդինանդ. Առաջին անգամ եմ տեսնում ակումբի նկատմամբ նման անհարգալից վերաբերմունք