‘Ֆրանսիական կրկեսից առեւանգել են Սերժ անունով արու լամային (տեսանյութ)’

953

Ֆրանսիայի Բորդո քաղաքում մի խումբ երիտասարդներ կրկեսից գողացել են Սերժ անունով արու լամային, գրում է Lenta.ru-ն` հղում անելով Metro-ին:

Նրանք Սերժի հետ մի քանի ժամ զբոսնել են քաղաքում, անգամ տրամվայ են նստեցրել: Տրամվայով երթեւեկող լամայի մասին ոստիկանությանը տեղեկացրել է մեքենավարը: Սակայն Սերժին առեւանգողներին միանգամից բռնել չի հաջողվել: Չարագործները բերման են ենթարկվել միայն այն բանից հետո, երբ լամային թողել են փողոցում եւ թաքնվել են: Ընկերախումբը մի քանի ժամ է անցկացրել մեկուսարանում, շուտով նրանց մեղադրանք կառաջադրվի զանցանքի համար:

Այժմ Սերժը գտնվում է կրկեսում եւ իրեն նորմալ է զգում: Կրկեսի տնօրենի խոսքով, հիմնարկի աշխատակիցները լամայի առեւանգմանը բավական լուրջ են արձագանքել: Սերժի առեւանգումը կարող էր պատճառ դառնալ մեկ այլ կենդանու` զեբրի փախուստի համար: Վերջինս փախել է վանդակից, եւ նրան մեծ ջանքերով են կարողացել այնտեղ վերադարձնել:  

Նախորդ հոդվածը‘Սիրիահայերին արեւելահայերենի հետ զուգահեռ անվճար ռուսերեն կսովորեցնեն’
Հաջորդ հոդվածը‘Ավշարի Արայիկն ու եղբայրը դիմել են Կանեւսկոյ Արմենի եղբոր օգնությանը’