‘Ֆրանսիական հրետանու շարասյուները մտել են Մալի’

209

Ֆրանսիական հրետանու շարասյուները մտել են Մալիի մայրաքաղաք Բամակո:  Ինչպես տեղեկացնում է France Presse-ը, ցամաքային ստորաբաժանման նպատակը հակամարտության գոտում ֆրանսիական օդուժի անվտանգության ապահովումն է լինելու:

Սկզբնական շրջանում ստորաբաժանումը կշարունակի մնալ Մալիի մայքաղաքում, այնուհետև, ամենայն հավանականությամբ, կմասնակցի հակառակորդի հետ անմիջական մարտերին:

Ֆրանսիացի զինվորականներն աջակցում են երկրի հարավային մասը իրենց վերահսկողության տակ առած ծայրահեղական իսլամիստների զինված խմբավորումների դեմ Մալիի իշխանությունների կողմից իրականացվող ռազմական գործողություններին: 

Նախորդ հոդվածը‘Արտագաղթը Սերժ Սարգսյանի օրոք (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Հրդեհ՝ Մոսկվայի ժամանակակից հումանիտար ակադեմիայի շենքում’