‘Ֆրանսիական ոստիկանությունը ոչնչացրել է Կուաշի եղբայրներին և նրանց հանցակցին’

910

Ֆրանսիական ոստիկանությունը ոչնչացրել է Charlie Hebdo ամսագրի խմբագրության վրա ահաբեկչական հարձակում գործած իսլամիստներին. Սաիդ և Շերիֆ Կուաշի եղբայրները սպանվել են Փարիզից հյուսիս գտնվող Դամարտեն-ան-Գայել քաղաքի տպագրատան երկարատև պաշարումից հետո:
Դրանից անմիջապես հետո հակաահաբեկչական ուժերը գրոհով գրավել են Ֆրանսիայի մայրաքաղաքից հարավ գտնվող Պորտ-դե-Վենսեն քաղաքի խանութը: Պատանդներ վերցրած մարդը, որը, ըստ տեղեկությունների՝ կապ ուներ Կուաշի եղբայրների հետ, սպանվել է: Զոհվել է նաև պատանդներից չորս հոգի: Ըստ վերջին տվյալների՝ նրանք սպանված են եղել մինչև խանութի գրոհը: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Metro. «Ռեալը» համաձայնել է 192 միլիոն եվրոյով վաճառել Բեյլին’
Հաջորդ հոդվածը‘Ռոնալդ Կուման. «Երբ այնպիսի ակումբ, ինչպիսին «Բարսելոնան» է, պարտվում է, անմիջապես շատ քննադատություն և ասեկոսեներ են տարածվում»’