‘Ֆրանսիական ֆուտբոլին աղետ է սպասվում’

877

Ֆրանսիական ֆուտբոլային ակումբների վնասները նոր եկամտահարկից կկազմեն մոտ 150 միլիոն եվրո: Նոր եկամտահարկը արդեն ներառված է 2013 թվականի բյուջեի նախագծում, հաղորդում է Reuters-ը:
«Այդ հարկի ներմուծումը աղետալի հետեւանքներ կունենա ֆրանսիական ամբողջ ֆուտբոլի համար»,- նշվում է Պրոֆեսիոնալ լիգայի պաշտոնական հաղորդագրության մեջ:
Նշենք, որ Ֆրանսիայի կառավարությունը հավանություն է տվել օրենքին, որով 75 տոկոս եկամտահարկ է գանձվելու բոլոր այն քաղաքացիներից եւ ընկերություններից, որոնց եկամուտը գերազանցում է տարեկան մեկ միլիոն եվրոն: Ենթադրվում է, որ նշված հարկը ժամանակավոր բնույթ է կրելու, մինչև տնտեսական իրավիճակի բարելավումը:  

Նախորդ հոդվածը‘ Գազի գինը Հայաստանում կվերանայվի՞’
Հաջորդ հոդվածը‘ Մոսկվայում 19-ամյա հայ երիտասարդ է կորել’