Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը այցելել է Կիև

550

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան այց է կատարել Կիև, որտեղ մտադիր է հանդիպել իր ուկրաինացի պաշտոնակից Դմիտրի Կուլեբայի և երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, հաղորդել է ֆրանսիական արտաքին քաղաքականության գերատեսչության մամուլի ծառայությունը։

Հանդիպումների ընթացքում Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը մտադիր է Կուլեբայի և Զելենսկու հետ քննարկել Ուկրաինայից հացահատիկի և ձիթատու կուլտուրաների արտահանման հարցը, առանց որի «սննդամթերային անվտանգության իրական ռիսկ է ստեղծվում», ուստի այդ հարցը պահանջում է լուծումներ գտնել շատ արագ։

Կոլոննան նաև մտադիր է ուղեկցել հրշեջ և շտապօգնության մեքենաների շարասյունը, որ ավելի վաղ ուղարկել է Ֆրանսիան, ինչպես նաև հանդիպել Կիևում Ֆրանսիայի դեսպանատան աշխատակիցների հետ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԹուրքիան ցանկացած պահի պատրաստ է ռազմական գործողություն սկսել
Հաջորդ հոդվածըՇարունակում է զբաղվել միջուկային անվտանգության հարցերով