Ֆրանսիայի առաջնությունը կմեկնարկի օգոստոսի 5-ին

460

Ֆրանսիայի Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգան հրապարակել է երկրի առաջնության օրացույցը։ Մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսի 5-ին, կավարտվի 2023թ․ հունիսի 3-ին։

Չեմպիոն ՊՍԺ-ին մեկնարկային տուրում կհյուրընկալվի «Կլերմոնին»։

Նոյեմբերի 13-ից մինչեւ դեկտեմբերի 28-ը առաջնությունում կլինի խաղադադար՝ պայմանավորված Քաթարում անցկացվելիք աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի անցկացմամբ։

17-րդ տուրի հանդիպումները կանցկացվեն հունվարի 1-2-ին։

Առաջնությունում վերջին 4 տեղերը գրաված թիմերը կլքեն ուժեղագույնների լիգան, երկրորդ դիվիզիոնից կբարձրանա 2 ակումբ։

Նախորդ հոդվածըԽաղաղության դարաշրջանի «ղումարբազը». ՉԻ
Հաջորդ հոդվածը«Ալաշկերտն» ունի նոր գլխավոր մարզիչ