‘Ֆրանսիայի Արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարար Լորան Ֆաբիուսի հայտարարությունը Դեյր Էզ Զորի եկեղեցու հետ կապված’

940

Ես դատապարտում եմ հայ համայնքի համար մեծ խորհուրդ ունեցեղ Դեյր Էզ Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու ավերումը:

Ֆրանսիան ողջունում է սրբավայրերի նկատմամբ հանդուրժողականության և հարգանքի համար պայքարելու բոլոր դավանքների հոգևոր առաջնորդների հանձնառությունը՝ անկախ հարձակումներից և սպառնալիքներից:  

Սիրիական և իրաքյան ազգային ժառանգությունները սպառնալիքի տակ են: Մշակութային ժառանգությունը պաշտպանելու պարտավորության թերացումը դիտվում է որպես պատերազմի հանցագործություն, որի պատասխանատուները պատժվում են   Միջազգային քրեական դատարանի կողմից: ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության հետ միասին, Ֆրանսիան զորավիգ է, որպեսզի կենսագործվեն  մշակութային ժառանգության պաշտպանության մասին համաձայնագրերը՝ հատկապես զինված հակամարտության դեպքում»: 

Նախորդ հոդվածը‘Ստեղծվել է «Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ պայքարող նոր քաղաքացիական նախաձեռնություն’
Հաջորդ հոդվածը‘Այսօր տարեց մարդկանց միջազգային օրն է’