‘Ֆրանսիայի դեսպան. Եվրամիությունը չի կորցրել Հայաստանի հետ համագործակցության իր հետաքրքրությունը’

811

Եվրամիությունը չի կորցրել Հայաստանի հետ համագործակցության իր հետաքրքրությունը, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն:

Նրա խոսքով, «Արևելյան գործընկերության» ծրագրի շրջանակներում զգալի առաջընթաց է արձանագրվել երկկողմ փոխգործակցությունում: Դեսպանը նշել է, որ չնայած Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշմանը` ԵՄ-ն շարունակում է ինչպես ֆինանսական, այնպես էլ խորհրդատվական աջակցությունը Հայաստանին: «ԵՄ-ն հավատարիմ է մնում Վիլնյուսի նոյեմբերյան հռչակագրի դրույթներին, ինչը ենթադրում է Հայաստանի հետ փոխգործակցության հետագա զարգացում, բայց` հաշվի առնելով ՄՄ-ին միանալու Երևանի մտադրությունները»,- ընդգծել է դեսպանը:

Նախորդ հոդվածը‘Դրամի փոխարժեքը բանկերում, փոխանակման կետերում և ԿԲ-ում ‘
Հաջորդ հոդվածը‘Անրի Ռենոն հերքել է Ֆրանսիայի կողմից Ադրբեջանին սպառազինության մատակարարումների մասին տեղեկատվությունը’