‘Ֆրանսիայի դեսպան. Ղարաբաղյան հակամարտության շուրջ գոյություն ունեցող իրավիճակը չի կարող երկար շարունակվել’

846

Ներկայումս ղարաբաղյան հակամարտության շուրջ գոյություն ունեցող իրավիճակը չի կարող երկար շարունակվել: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:

Ի պատասխան ղարաբաղյան հակամարտության շուրջ կարծիք հայտնելու խնդրանքին՝ դեսպանը նկատել է, որ դա «իր դիրքորոշումը չէ, այլ Ֆրանսիայինը»: «Ձեզ այն հրաշալիորեն հայտնի է: Նախագահ Օլանդը դեռ վերջերս հերթական անգամ այն արտահայտել է Սարգսյան Ալիև հանդիպման ժամանակ», — նշեց դիվանագետը:

Դեսպանի խոսքով՝ Փարիզը կարծում է, որ հակամարտության  կողմերին անհրաժեշտ է հնարավորինս արագ փոխադարձ ընդունելի լուծում գտնել, որը կհամապատասխանի վեճի առարկայի բնակչության ցանկությանը: Ֆրանսիան, լինելով Մինսկի խմբի համանախագահ, զբաղված է հակամարտության լուծման որոնումներով և կողմերին աջակցություն ցուցաբերելով:

Նախորդ հոդվածը‘Չեդ Էվանսը բանտում է անցկացրել իր պատժաչափի ուղիղ կեսը և ժամանակից շուտ ազատ է արձակվել. Նա կմասնակցի իր նախկին թիմի՝ «Շեֆիլդ Յունայթեդի» մարզումներին’
Հաջորդ հոդվածը‘Ռոման Բերեզովսկի. «Պորտուգալիան խելացի և ուժեղ մրցակից է, բայց մենք էլ ֆուտբոլ խաղալ գիտենք»’