‘Ֆրանսիայի դեսպան. Carrefour-ը Երևանում կբացվի ընթացիկ տարվա մարտի սկզբին’

1178

Ամենայն հավանականությամբ, Carrefour սուպերմարկետների ֆրանսիական ցանցի առաջին խանութը Երևանում կբացվի ընթացիկ տարվա մարտի սկզբին, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեն:

Պատասխանելով հիպերմարկետում ներկայացվելիք ապրանքների տեսականու վերաբերյալ հարցին` դիվանագետը նշել է, որ ավելի ճիշտ կլիներ հարցը հղել ռիթեյլերի իրավասու անձանց:

«Կարող եմ միայն ասել, որ Carrefour-ը հավատարիմ է այս կամ այն երկրում բացվելուց հետո տեղի արտադրողների հետ աշխատելու սկզբունքին: Եվ կարծում եմ, որ այդ մոտեցումը չի կարող չազդել սպառող-արտադրող հարաբերությունների վրա»,- նշել է դիվանագետը:

Հիշեցնենք, որ ԱրմԻնֆո-ի հավաստի աղբյուրների համաձայն, Carrefour հիպերմարկետը Երևանում կաշխատի էմիրությունների` Majid Al Futtaim Holding (MAF) ընկերության ֆրանչայզինգի սկզբունքներով, որը հանդիսանում է Carrefour հիպերմարկետների ցանցի տարածաշրջանային ֆրանշիզայի տնօրինողը: Հիշեցնենք, որ ներկայումս MAF-ն արդեն ունի 45 սուպերմարկետ:

Մտավախությունների պատճառն այն է, որ Carrefour ցանցն ինքն է ներմուծում ապրանքների զգալի մասը, այդ պատճառով շատ ապրանքներ վաճառվում են ցածր գներով և փաստացի խախտում են ներմուծող մոնոպոլիստների դիրքերը, որոնցից խոշորագույնը Երևան Սիթիի սեփականատեր՝ Սամվել Ալեքսանյանն է:

Չնայած դրան` ֆրանսիական կողմը մտադիր չէր զիջել իր դիրքերը, և օգտվել է ֆրանսիական կողմի քաղաքական աջակցությունից, ինչի մասին է վկայում նաև Ֆրանսիայի նախագահի կողմից  հիպերմարկետի տարածք այցելելը: Carrefour ֆրանսիական ռիթեյլերի`6 հազար քմ տարածքով առաջին հիպերմարկետը Հայաստանում կբացվի Երևանի Արշակունյաց պողոտայում:

Նախորդ հոդվածը‘Ղարաբաղյան հակամարտության հետևանքով անհայտ կորած է համարվում շուրջ 4500 մարդ’
Հաջորդ հոդվածը‘Դավիդ Դե Խեա. « Վիկտորն այստեղ՝ Մանչեսթրում է մարզվում, բայց նա դեռ 100 տոկոսով չի վերականգնվել վնասվածքից»’