‘Ֆրանսիայի ընդդիմությունը պահանջում է քվեարկության դնել նոր կառավարության վստահության հարցը’

919

Ֆրանսիայի առաջատար ընդդիմադիր «Ժողովրդական շարժման աջակցության» կուսակցությունը վարչապետ Մանուել Վալսից պահանջում է Ազգային ժողովում անհապաղ քվեարկության դնել նոր կառավարության վստահության հարցը:

Շաբաթվա սկզբին կառավարությունն անակնկալ կերպով հրաժարական տվեց, և նրա կազմից դուրս մնացին այն նախարարները, այդ թվում՝ էկոնոմիկայի նախարարը, ովքեր բացահայտ հանդես էին եկել նախագահ Ֆրանսուա Օլանդի կողմից պաշտպանվող բյուջետային տնտեսման և պետական ծախսերի կրճատման քաղաքականության դեմ, մասնավորապես՝ առողջապահության և սոցիալական ապահովության ոլորտներում:

Ավելի վաղ վարչապետ Մանուել Վալսն արդեն հայտարարել էր, որ պատրաստ է Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնել կառավարության վստահության հարցը, սակայն նա ամսաթիվ չէր նշել՝ միայն ասելով, որ դա կլինի աշնանը: Մինչդեռ ընդդիմությունը պահանջում է քվեարկությունը կազմակերպել արտահերթ նիստում, որը նախատեսված է սեպտեմբերի 9-ին, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘ՀԱԿ խմբակցությունը քննարկել է մոտակա անելիքները (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Տաջիկստան. Ռուսաստանցի սպաները կասկածվում են սպանության մեջ’