‘Ֆրանսիայի իշխանությունները ձերբակալել են 80 խորվաթ երկրպագուների ‘

934

Ֆրանսիայի իշխանությունները Փարիզում կայանալիք Չեմպիոնների Լիգայի «Պարի Սեն-Ժերմեն»-«Դինամո Զագրեբ» թիմերի հանդիպումից առաջ ձերբակալել են 80 խորվաթ երկրպագուների:

Նախօրեին երեկոյան «Դինամոյի» եւ «ՊՍԺ»-ի երկրպագուների միջեւ բախումներ են տեղի ունեցել: Դրանց հետեւանքով մեկ մարդ վնասվածք է ստացել: Կիրակի Ֆրանսիայի ՆԳ նախարար Մանուել Վալսը արգելել է խորվաթ երկրպագուների մուտքը Ֆրանսիա: Նրա խոսքերով, Խորվաթիայի իշխանություններն իրեն զգուշացրել են, որ երկրպագուների մեծ մասը խաղին գալու են առանց տոմսերի: 

Նախորդ հոդվածը‘Ռետրո մամուլ. Հայկ Բաբուխանյան. 2004-ի ջարդը կազմակերպել են Սերժ Սարգսյանն ու իր խունտան ‘
Հաջորդ հոդվածը‘ԲՀԿ-ը առաջարկում է անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգին ‘