‘Ֆրանսիայի կառավարության նոր կազմում դժգոհողներ չկան’

860

Ֆրանսիայում աշխատանքի է անցնում նոր կառավարությունը, որը ձևավորել և նախկինի պես գլխավորում է վարչապետ Մանուել Վալսը: Պորտֆելները կորցրել են երեք նախարարներ՝ Առնո Մոնտեբուրը, Բենուա Ամոնը և Օրելի Ֆիլիպետին, ովքեր հրապարակավ քննադատել էին կառավարության տնտեսման քաղաքականությունը:

«Ապստամբ» Մոնտեբուրին էկոնոմիկայի նախարարի պաշտոնում փոխարինել է Ֆրանսուա Օլանդի հավատարիմ զինակից և նախկինում Ելիսեյան պալատի խորհրդական, 37-ամյա Էմանուել Մակրոնը: Կրթության նախարարությունը Ֆրանսիայի պատմության ընթացքում առաջին անգամ գլխավորում է կին՝ Նաջատ Վալլո-Բելկասեմը: ՆԳՆ-ում, ՊՆ-ում և ԱԳՆ-ում ղեկավարները չեն փոխվել: Կառավարությունում կանանց և տղամարդկանց հավասար թվով տեղեր են հատկացված:

Վարչապետ Վալսը հայտարարել է, որ սեպտեմբեր-հոկտեմբերին կառավարության ծրագիրը քվեարկության կդրվի խորհրդարանում: Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Պաշտոնական. Անխել դի Մարիան տեղափոխվեց «Մանչեսթր Յունայթեդ»’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանի սահմանը հատած ՀՀ քաղաքացու մասին տեղեկությունները չեն հաստատվում’