‘Ֆրանսիայի հավաքականը հաղթահարեց Նիգերիայի արգելքը. Ֆրանսիացիները քառորդ եզրափակչում են (տեսանյութ)’

833

 Առաջին խաղակեսն անցավ գրեթե հավասար պայքարում և դարպասի գրավում չգրանցվեց: Եվ, ինչպես բնորոշ է այս առաջնության հանդիպումների մեծ մասին, հիմնական իրադարձությունները ծավալվեցին երկրորդ խաղակեսում: Ֆրանսիացիները մեծացրին ճնշումը հակառակորդների վրա: Մի քանի անգամւտ Դիդյե Դեշամի սաները գոլ խփելու իրական հնարավորություն ունեիր, սակայն Վիսենտ Էնիամայի պաշտպանած դարպասում գնդակը հայտնվեց միայն 79-րդ րոպեին, երբ տուգանային հրապարակում ամենից արագ կողմնորշվեց երիտասարդ կիսապաշտպան Պոլ Պոգբան՝ գլխի հարվածով գնդակն ուղարկելով դարպասը՝ 1-0: Արդեն հանդիպման վերջին րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Վալբուենայի փոխանցումից հետո գնդակի ուղղությունը դեպի դարպասը շեղեց նիգերիացիների ավագ Ժոզեֆ Յոբոն՝ 2-0:

Այսպիսով, Ֆրանսիան դուրս է  եկավ քառորդ եզրափակիչ: Նրա մրցակիցը հայտնի կդառնա Գերմանիա-Ալժիր խաղից հետո:

ՖՐԱՆՍԻԱՆԻԳԵՐԻԱ

2-0 (0-0)

MC

 

1-0՝ Պոլ Պոգբա 79՛, 2-0՝ Ջոզեֆ Յոբո 90՛ (ինք)

 

ՖՐԱՆՍԻԱ. 1.Ուգո Լլորիս, 2.Մատյե Դեբյուշի, 3.Պատրիս Էվրա, 4.Ռաֆայել Վարան, 21.Լորան Կոսյելնի, 6.Յոհան Կաբայ, 8.Մաթյե Վալբուենա (18.Մուսա Սիսոկո, 90), 14.Բլեզ Մատուիդի, 19.Պոլ Պոգբա, 9.Օլիվյե Ժիրու (11.Անտուան Գրիցման, 62), 10.Քարիմ Բենզեմա

ՆԻԳԵՐԻԱ. 1.Վենսան Էնյեամա, 2.Ջոզեֆ Յոբո, 5.Էֆետոբորե Էմբրոուզ, 13.Ջուվոն Օշանիվա, 22.Կենեթ Օմերու, 10.Ջոն Օբի Միկել, 11.Վիկտոր Մոզես (19.Ուչե Նվոֆոր, 89), 17.Օգենյի Օնազի (4.Ռյուբեն Գեբրիել, 59), 7.Ահմեդ Մուսա, 8.Պետեր Օդեմվինգե, 9.Էմանուել Էմենիկե

 

Զգուշացում՝ Բլեզ Մատուիդի 54՛ (Ֆ)
Մրցավար՝ Մարկ Գեյգեր (ԱՄՆ)

 

49

ԳՆԴԱԿԻ %

51

15 (9)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

8 (6)

12

ՏՈՒԳԱՆՔ

14

12

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

9

3

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

2

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանցի զբոսաշրջիկների ամառային հանգստի համար ամենավտանգավոր երկրները’
Հաջորդ հոդվածը‘Գերմանիան լրացուցիչ ժամանակում հաղթեց Ալժիրին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ (տեսանյութ)’