‘Ֆրանսիայի ՆԳ նախարարը կոչ է արել երկրից վտարել գնչուներին’

899

Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավար Մանուել Վալսը կոչ է արել երկրից արտաքսել գնչուներին: Նրա խոսքերով՝ գնչուներն ի վիճակի չեն ինտեգրվել ֆրանսիական հասարակությանը, և նրանց մեծ մասին «հարկ է ետ ուղարկել»:

Նախարարի այս հայտարարությունը խիստ քննադատության է արժանացել Եվրոպական հանձնաժողովի, իրավապաշտպանների և Ֆրանսիայի կառավարության առնվազն մեկ անդամի՝ տնտեսական առողջացման նախարար Առնո Մոնտենբուրի կողմից: Amnesty International-ը կոչ է արել դադարեցնել գնչուների արտաքսումը Ֆրանսիայից: Իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում ավելի քան 10 հազար մարդ է վտարվել գնչուների ժամանակավոր վրանային ավաններից:  Amnesty International-ի ներկայացուցիչների խոսքերով՝ նախարար Վալսի հայտարարությունն ավելի «կամրացնի կարծրատիպերը և կուժեղացնի թշնամանքը» մոտավորապես 20 հազար գնչուների նկատմամբ, ովքեր Ֆրանսիա են եկել Ռումինիայից, Բուլղարիայից և նախկին Հարավսլավիայի տարածքից:

Մանուել Վալսի հայտարարությունը քննադատության են ենթարկել նաև ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը, Եվրոպական հանձնաժողովները, ինչպես նաև՝ գնչուների իրավունքների պաշտպանության կազմակերպությունները: Նրանցից մի քանիսը մտադիր են դիմել դատարան՝ Վալսին մեղադրելով ռասայական ատելություն հրահրելու համար, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը: 

Նախորդ հոդվածը‘Վահագն Խաչատրյան. «Ինձ համար չկա ուրիշ հարց, կա հարց՝ Հայաստանը այսօր և վաղը» (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյան. Հայաստանի Հանրապետությունը 10-15 տարի հետո լինելու է բոլորովին այլ երկիր’