‘Ֆրանսիայի Սեֆրան քաղաքի քաղաքապետը հացադուլ է հայտարարել ‘

1028

Ֆրանսիական Սեֆրան քաղաքի քաղաքապետ Ստեֆան Գատինյոնը Ֆրանսիայի Ազգային Ժողովի մոտ հացադուլի է նստել: Քաղաքապետն իր այս քայլով պահանջում է ավելացնել իր ենթակայության տակ գտնվող քաղաքի բյուջետային հատկացումները: Սեֆրանն այժմ սնանկացման եզրին է գտնվում: Հացադուլը քաղաքապետը սկսել է ուրբաթ երեկոյան՝ Բուրբոնյան պալատի դիմաց վրան խփելով: Բուրբոնյան պալատը Ֆրանսիայի Խորհրդարանի ստորին պալատի անդամների նստավայրն է: Երեքշաբթի օրը նրանք պետք է քվեարկություն անցկացնեն մունիցիպալ դոտացիաների ավելացման հարցով:

Երեկ հացադուլավոր քաղաքապետի հետ հանդիպել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Մանյուել Վալսը: «Ես այստեղ եմ եկել, որպեսզի դիմեմ նրան բարեկամության եւ համերաշխության խոսքերով, քանի որ նա խիզախ պայքար է մղում»,- հանդիպումից հետո հայտարարել է նախարարը, ով հավելել է, որ ինքը հացադուլավոր քաղաքապետին ճանաչում է երկար տարիներ:

Ակնկալվում է, որ, այսպես կոչված «քաղաքային համերաշխության դոտացիաները», որոնց վրա այս տարի ուղղվել է 1.37 մլրդ եվրո, պետք է ավելացվեն 120 մլն եվրո-ով: Միաժամանակ, քաղաքների զարգացման համար տրվող դոտացիաները, որոնք նախատեսված են երկրի 100 աղքատ կոմմունաների համար, պետք է ավելանան 50 մլն եվրոյով:

Ստեֆան Գատինյոնը, ում գլխավորած քաղաքը ընդգրկված է ամենաաղքատ քաղաքների շարքում, պահանջում է 180 մլն-ով ավելացնել  քաղաքային համերաշխության դոտացիան եւ կրկնապատկել քաղաքների զարգացման համար տրվող դոտացիան, որը, նրա կարծիքով, պետք է կազմի 100 մլն եվրո: «Ես բարձրագոչ խոսքերի կարիք չունեմ: Ես այստեղ կմնամ մինչեւ երեքշաբթի, իսկ եթե անհրաժեշտ լինի, ապա ավելի երկար»,- հայտարարել է հացադուլավոր քաղաքապետը: 

Նախորդ հոդվածը‘ՌԴ Պետդումայի «Единая Россия» խմբակցությունը նոր ղեկավար ունի ‘
Հաջորդ հոդվածը‘Մինչեւ համագումարը ՍԴՀԿ կառավարումը կիրականացնի Գուրգեն Եղիազարյանը ‘