‘Ֆրանսիայի վարչապետ. երկրում ահաբեկչությունների սպառնալիքը պահպանվում է’

804

Ֆրանսիայում դեռևս պահպանվում է ահաբեկչությունների սպառնալիքը: Այս մասին BFM հեռուստաալիքով ելույթ ունենալիս  հայտարարել է երկրի վարչապետ Մանուել Վալսը:

Վարչապետը նշել է, որ Ֆրանսիայում հակաահաբեկչական պլանի իրագործմանը կմասնակցի 8740 զինվորական: Վալսը նաև ընդգծել է կասկածելի անձանց հեռախոսազրույցների գաղտնալսման արդյունավետությունը բարձրացնելու կարևորությունը: «Անհրաժեշտ է հատուկ ծառայություններին տրամադրել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ նրանց գործունեությունն ապահովելու համար»,- ասել է կառավարության ղեկավարը:

Նա նաև կարևոր է համարում Ֆրանսիայի կալանավայրերում իսլամիստ արմատականների մեկուսացումը խստացնելը՝ մյուս կալանավորների շրջանում նրանց կողմից տարվող քարոզչությանը խոչընդոտելու համար:

Վալսն ընդգծել է, որ ահաբեկիչների հետապնդումը շարունակվում է: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Մարտական հենակետում զինծառայող է վիրավորվել’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինայի ՆԳ նախարար. Ինտերպոլը հետախուզում է հայտարարել Յանուկովիչի նկատմամբ’