‘Ֆրանսիայի ՖՖ-ում Պլատինիի և Բլատերի վերաբերյալ փաստաթղթեր են հայտնաբերվել ‘

1031

Երեքշաբթի շվեյցարական ոստիկանությունը խուզարկություն է անցկացրել Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի գրասենյակում՝ կապված ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի նախկին նախագահներ Զեպ Բլատերի և Միշել Պլատինիի մասնակցությամբ կոռուպցիոն սկանդալի առթվ հարուցված գործի։

Խուզարկությունն անցկացվել է Ֆրանսիայի ֆինանսական դատախազության աջակցությամբ և ֆուտբոլի ֆեդերացիայի համաձայնությամբ։ 

Շվեյցարական իշխանությունների հավաստմամբ՝ հայտնաբերվել են փաստաթղթեր, որոնք վերաբերում են Բլատերի կողմից Պլատինիին 2 միլիոն եվրո փոխանցելու գործի հետ կապված։

Բլատերի նկատմամբ գործ է հարուցվել անհայտ պատճառներով ապօրինաբար Պլատինիի հաշվին երկու միլիոն եվրո փոխանցելու առնչությամբ։ Դեկտեմբերի 21-ին ՖԻՖԱ-ի էթիկայի հանձնաժողովի արբիտրաժային պալատը ութ տարով զրկել է Պլատինիին ու Բլատերին ցանկացած տեսակի ֆուտբոլային գործունեություն ծավալելու իրավունքից։ Բողոքարկումից հետո այդ ժամկետը նվազեցվել է մինչև վեց տարի։

Նախորդ հոդվածը‘Էդվին վան դեր Սարը նորից դաշտ դուրս կգա’
Հաջորդ հոդվածը‘Հայտնի է ամենաթանկ ֆուտբոլային ակումբի անունը’