‘Ֆրանսիայում դատում են Ռուանդայի ցեղասպանության մասնակցին’

791

Փարիզում մեկնարկել է 1994 թ. Ռուանդայում ցեղասպանության  գործի դատաքննությունը: Մեղադրյալի աթոռին Ռուանդայի հատուկ ծառայության նախկին սպա Պասկալ Սիմբիկանգվան է, որին զանգվածային սպանությունների կազմակերպման մեղադրանք է ներկայացվել: Սիմբիկանգվան ձերբակալվել է 2008 թ. ֆրանսիական Մայոտա կղզում, կեղծ փաստաթղթերի վաճառքի համար:

Ֆրանսիայում, որին շատ են մեղադրել գենոցիդ կազմակերպած վարչակարգին սատարելու մեջ, սա այս կարգի առաջին դատավարությունն է: «Սա ցեղասպանության մեջ կասկածվողների դատավարությունն է,- ասել է քաղաքացիական հայցվորների խմբի ներկայացուցիչը:- Մենք հուսով ենք, որ Պասկալ Սիմբիկանգվան պատասխան կտա դատարանի առջև, քանի որ մենք շատ երկար ենք պայքարել հանուն նրա, որ տեսնենք առաջին դատավարությունը Ֆրանսիայում: Վերջապես դա տեղի է ունենում»:

Նախկին զինվորականը կտրականապես հերքում է իր մեղքը, իսկ նրա փաստաբաններն ընդգծում են, որ վկաների ցուցմունքներն արժանահավատ չեն: Հետաքննության տվյալներով՝ Սիմբիկանգվան զենք է մատակարարել սպանություններ գործող հանցավոր խմբերին և անձամբ է սպանել մի քանի մարդու: Նրան ցմահ ազատազրկում է սպասվում, փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Ֆիլիպ Սեյմուր Հոֆմանի մահվան հետ կապված՝ ձերբակալվել է չորս մարդ’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ առաջին ռազմանավը մտել է Սև ծով, երկրորդը մոտենում է’