‘Ֆրանսիայում երկու չինացիների մոտ 3 հազար 700 հատ մեկ եվրոյանոց մետաղադրամ է հայտնաբերվել’

932

Ֆրանսիական ոստիկանությունը ձերբակալել է Չինաստանից ժամանած երկու զբոսաշրջիկների, որոնք փորձել են փարիզյան հյուրանոցում իրենց վարձակալած համարի դիմաց վճարել մեկ եվրոյանոց մետաղադրամներով, հաղորդել է Parisien թերթի կայքը: Թերթի տեղեկություններով՝ չինացիները կասկածելի են թվացել հյուրանոցատիրոջը, և նա դիմել է ոստիկանությանը: Հյուրանոցի սենյակի խուզարկության ժամանակ հայտնաբերվել է առնվազն 3700 մեկ եվրոյանոց մետաղադրամ: Չինացիները ձերբակալվել են: Հարցաքննության ընթացքում նրանք պարզաբանել են, որ այդ մետաղադրամները ձեռք են բերել Չինաստանում մետաղի ջարդոնի վաճառականներից, ովքեր հավաքում են եվրոպացի զբոսաշրջիկների վարձակալած ավտոմեքենաներում մոռացած մետաղադրամները»: Ստուգման արդյունքում պարզվել է, որ մետաղադրամներն իսկական են, և զբոսաշրջիկներին ազատ են արձակել, փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ֆիլիպիններում երկրաշարժ է տեղի ունեցել. կան զոհեր’
Հաջորդ հոդվածը‘Աֆյանն այլեւս փոխոստիկանապետ չէ ‘