‘Ֆրանսիայում հայտնաբերել են մերկ Մոնա Լիզայի էսքիզը’

20300

Մերկ կնոջ՝ ածուխով արված դիմանկարը, որ ավելի քան 150 տարի պահվում էր Ֆրանսիայի թանգարաններից մեկի հավաքածուում, կարող է լինել Մոնա Լիզայի էսքիզը, կարծում է ֆրանսիացի արվեստի փորձագետը:

Նախկինում համարվում էր, որ Մոննա Վաննա անունով հայտնի կնոջ դիմանկարն արվել է Լեոնարդո դա Վինչիի արվեստանոցում: Այժմ փորձագետներն ասում են, որ նա, հնարավոր է՝ անձամբ է աշխատել երկու կտավների վրա էլ: Լուվրում փորձաքննությունից հետո մասնագետները կարծում են, որ մերկ կնոջ էսքիզը, «համենայն դեպս՝ մասամբ», նկարել է հենց դա Վինչին:

1862 թվականից այս կտավը գտնվում էր Կոնդեի Վերածնունդի թանգարանում՝ Շանտիյի պալատում:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշխատանքից’
Հաջորդ հոդվածը‘Daily Telegraph. Կատալոնիայի հանրաքվեն ԵՄ-ի համար Brexit-ից սարսափելի կլինի’