Ֆրանսիայում ձերբակալվել է Սաուդյան Արաբիայի քաղաքացի

609

Ֆրանսիայում ձերբակալվել է Սաուդյան Արաբիայի 33-ամյա մի քաղաքացի, որին կասկածում են սաուդյան իշխանությունների հայտնի քննադատ, լրագրող Ջամալ Հաշոգիի սպանության մեջ։

Հալեդ Աեդ Ալոթաիբի անունով ձերբակալվածը սաուդյան թագավորական գվարդիայի նախկին ծառայող է և թագավորության այն 26 քաղաքացիներից մեկը, ում Ստամբուլը որոնում է այդ սպանության առնչությամբ։

Ալոթաիբին ձերբակալվել է Փարիզի Շառլ դը Գոլ օդանավակայանում, որտեղից նա պատրաստվում էր թռչել Էր-Ռիադ սեփական անունով։

Անձնագրային ստուգման կետում պարզել են, որ նա Ինտերպոլի կողմից հետախուզվող անձանց ցուցակում է։

2018 թ․ հոկտեմբերին Հաշոգին, որը հրապարակավ քննադատում էր սաուդյան վարչակարգը և թագաժառանգին, գործով մտել էր Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան և այլևս դուրս չէր եկել այնտեղից։ Հետագայում պարզվել էր, որ նրան սպանել են, ապա մարմինն անդամահատել հենց հյուպատոսարանում։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԲունդեսթագը հաստատում է Գերմանաիայի նոր կառավարության կազմը
Հաջորդ հոդվածըTime-ի ընթերցողների՝ «տարվա մարդու» հավակնորդները